Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/8

Այս էջը հաստատված է

րը երբեմն շատ էն եղել. երբեմն՝ ավելի չափավոր կամ քիչ: Այսպես, պատմվածքների վերջին, մշակված բնագրերի համեմատ ունենք հիմնականում երկու խումբ տարբերակներ՝ ա) հեղինակային հետագա կամ վերջին խմբագրումներից շատ տարբերվող և բ) քիչ կամ չափավոր տարբերվող: Աոաջին խմբի տարբերակները, թվով 9. բերված են ամբողջությամբ՝ հատորի «Այլ խմբագրումներ» բաժնում: Երկրորդ խմբի տարբերակները ներկայացված են «Բնագրային տարբերակներ» բաժնում, որտեղ նախնական բնագրերը բերված են ոչ թե ամբողջությամբ, այլ հատվածաբար (միայն այն հատվածները, որոնք տարբեր են հետագա կամ վերջնական խմբագրումների համապատասխան մասերից): Բնագրային հատվածները ներկայացնելու կարգը բացատրված է այդ բաժնի սկզբում:

«Այլ խմբագրումներ» բաժնում տեղ գտած բնագրերից չորսն ունեն ավելի վաղ տարբերակներ, որոնք նույնպես հատվածաբար ներկայացված են «Բնագրային տարբերակներ» բաժնում:

Չորրորդ բաժինը կազմում են ծանոթագրությունները, որոնցում տեղեկություններ են տրվում հատորում տեղ գտած երկերի նախորդ հրապարակումների, տպարանային բնագրերի, երկերի գրության ժամանակի ու հանգամանքների, նախակերպարների, նախապատմությունների վերաբերյալ, նշվում են կազմողի կողմից բնագրերում կատարված մասնավոր ճշգրտումները, ծանոթագրվում են հեղինակի գործածած որոշ անձնանուններ, տեղանուններ, բառեր, հատվածներ այլ գրական երկերից և այլն:

Հատորի այս չորս բաժինները կազմելիս հնարավորին չափ քիչ են օգտագործվել պայմանական հապավումներ:

Պատմվածքների հիմնական բնագրերի ներսում, տողերի վրա որևէ կարգի ծանոթագրությունների թվանշաններ չեն դրված: Տողերը համարակալված են, և բնագրային տարբերությունները, ծանոթագրությունները արվում են ըստ էջերի և տողերի համարների:

Տարբերակները ներկայացնելիս և ծանոթագրությունները կազմելիս նկատի է առնված ինչպես հայ, այնպես էլ այլազգի դասական հեղինակների ամենանոր և լավագույն հրատարակությունների փորձը: