Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/81

Այս էջը հաստատված է

Դիլան դային նստեց քարի վրա։ Ցավից նրա դեմքը կծկվում էր։ Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խանձել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր։ Երկար միտք արեց Դիլան դային, աչքը միրհավի երկու փետուրներին։ Մի անհուն դառնություն և կսկիծ ավերեց նրա չքնաղ օրը։

...Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ։ Անտառում լռություն էր։ Միրհավը թռել էր hեռու... Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին՝ արյան կաթիլներ։

Դիլան դային ձորով իջավ ներքև։

Երբեմն երազ էր թվում միրհավը, բայց մտրակի տե֊ղերը մրմնջում էին, 10 աչքի տակ ցավ էր զգում, ոտքերը թեթև դողում էին։

Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մի վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է։ Միրհավի մարմինը՝ տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ։

Տուն չգնաց։ Քարքարոտ արահետով իջավ այգին։ Ճռնչաց հնձանի դռնակը, ներս մտավ, մեկնվեց քարե հատակի վրա։

Երբ առավոտյան արևի շողքը հնձանի դռնակի ճեղքով փայլեց ներսում, Դիլան դային զարթնեց, տրորեց աչքերը և աչքի տակ ցավ զԳաց։ Ուռուցքը չէր անցել։

20 Այդ օրը նա քարե տաշտում ավելի զայրացած էր ճմլում սև խաղողը և չէր զգում, թե ինչպես քրտինքը գլորվում է ճակատից, կաթում պղտոր գինու մեջ...

* * *

Աշուն էր, պայծառ աշուն... Հնձանի առաջ նստել էր Դիլան դային, դլուխը խոնարհել կրծքին ու միտք էր անում արևի տակ՝ անցած-գնացած օրերի մասին։