տուն գալիս առաջին հայացքը նկարին էր ուղղում, տեսնի իր տե՞ղն է, չի՞ ծռվել կամ չի՞ կեղտոտվել։
***
Ընկերները մի օր Օվիսին իմաց տվին, թե քաղաքից մարղ էր եկել ղյուղի տավարը ցուցակ անելու։ Արաբաջին իր տավարը մեկին տասը պակաս էր գրել։
— Ես լսում էի, ասաց թե երկու կով ունիմ, մի երինջ, մեկ էլ մի ավանակ։ Մի քանի հողի ուզեցին հակառակել, Զաքին աչքերն էնպես խոժոռեց, որ տապ արին,— ասաց մեկը։
— Ոնց թե, բա դուք որտե՞ղ էիք...
— Ուրեմն տերությանը խաբե՞ց. մենք մեռած ենք էլի,— զայրացած հարեց Օվիսը։
Եվ Ղարիբանոցը որոշեց գաղտնի տեղեկություն ուղարկել քաղաք, հայտնելով Արաբաջու ունեցած տավարի ճիշտ քանակը։
— Մաթո՛ս, ես ասեմ, դու գրի,— դիմեց Օվիսն իր ընկերներից մեկին,— կով՝ ութ գլուխ, վեց եղ...
— Մինն աչառ ա, մի' հաշվի, հինգը գրի,— ասաց մի ուրիշը։
— Լավ, հինգը գրի, երկու ձի, հարյուր քսաներեք ոչխար...
Մի շաբաթ հետո ամբողջ գյուղն էր խոսում այն մասին, թե Արաբաջի Զաքին սուտ է ասել տավարը գրելիս, ու մեկը «դանոս» է գրել։ Իսկ Զաքին կատաղել էր, տեղ ու դադար չէր գտնում։ Արագ քայլերով բակն էր չափում, իրեն-իրեն թոնթորում.
— Էսպես էլ ժամանակ, ոչ կարգ, ոչ վախ...
Երբեմն էլ իր սրահից նայում էր Ղարիբանոցի խղճուկ տներին և զայրույթից մոռում.
— Էս շան լակոտն իմ գլխիո ձեն շատ ա բերելու։
Եվ Զաքին հենց նույն օրը որոշեց Օվիսին դուրս անել։
— Թող գնա սատկի սոված շան նման։
Բայց երեկոյան դեմ զայրույթը մի քիչ նստեց։ Նա գերադասեց մի ամիս էլ սպասել և աշունքադեմ դուրս անել։