Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/132

Այս էջը սրբագրված է

համար նոր շորեր առան, եկան հարևան ու բարեկամ, բակում կրակներ վառեցին ու մեծ կաթսաները դրին կրակի վրա։

Փառանձեմը լաց էր լինում։ Աննան հենց որ հեռանում էր նրա մոտից, ուրախ-ուրախ թռչկոտում էր։ Եկողները նրան միրգ էին տալիս։ Բայց երբ մոտենում էր Փառանձեմին, ուրախությունը կորչում էր...

Մութը ընկնելուց' Փառանձեմը Աննայի հետ կամացուկ տնից դուրս եկավ։ Նա տան ետևին պահվեց, Աննան վազեց Սրբուհու մոտ։ Այն իրիկուն նրանք քիչ խոսեցին։ Հանկարծ մայրն երևաց։ Փառանձեմը աղաչեց, լաց եղավ։

— Ջան, էլ չեմ անի։ Սիրտս ուզեց։

Մայրն էլ լաց եղավ Սրբուհու հետ։ Հետո բաժանվեցին։ Տան կողմը ծռվելիս, Փառանձեմը ետ նայեց։ Սրբուհին էլ էր կանգնել իր տեղում։ Եվ երբ տուն մտան, Աննան կամացուկ քրոջը հարցրեց.

— Բա Սրբուհին գիշերս բոստա՞նում պիտի քնի...

Փառանձեմը կռացավ, համբուրեց Աննային. արցունքները կաթեցին նրա աչքերից։

Զուռնի ձայնը երբ լսվեց, Աննան դուրս թռավ։ Դարպասը բաց արին, ինչ֊որ մարդիկ հարայ-հրոցով, զուռնա-դհոլով բակը մտան։ Պարում էին բակում, ծափ էին տալիս։ Մեկը բարձր կանչում էր։ Դհոլի ձայնից դրմբում էր տունը։ Գնում- գալիս էին, մեկը թե'

— Ախչի, կորի' է", ոտնատակ կլինես...

Աննան ետ եկավ քրոջը պատմելու, թե բակում ինչ լավ են պարում, ինչքան շատ մարդ է եկել։

Փառանձեմին հագցնում էին։ Մրսում էր։ Ծաղկանկար շալը գցել էր ուսին, լուռ կանգնել։ Բարեկամ կանայք շորերն էին շտկում, սիրտ տալիս։ Ինչո՞ւ էին մոմ դրել Փառանձե մի ձեռքին։ Մոմը դողում էր, կրակը թրթռում էր։ Բարակ քող էին գցել Փառանձեմի գլխին, և մոմի լույսի տակ, քողի արանքից, նրա դեմքը սփրթնած էր երևում։

Մյուս առավոտ Աննան զարթնեց, զարմացած նայեց չորս կողմը։ Իր տեղաշորում չէր քնել, շորերը հագին էր։ Փառանձեմր չկար։ Մայրը ուռած ու կարմրած աչքերով ներս ու դուրս էր անում, հավաքում ամանները, կարպետները։ Աննան նըս-