Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/170

Այս էջը սրբագրված է

քանի անգամ էլ դիմել էր և վերջ ի վերջո Էքմեքճյանը համաձայնվել էր ճամփի համար անհրաժեշտ թղթերն ու վիզան ձեռք բերելու։

Բայց Էքմեքճյանին հաջողվել էր Երվանդին համոզել, որ եթե յուրայիններից մեկն ազատվեվ է ե րկրաշարժից, ապա նրան պիտի փնտրել Պարսկաստանում, ինչպես տեղեկացել էր ինքը վիզան ստանալուց։

Նրա անցագիրը տրանզիտ էր, և միայն գնացքի պատուհանից իրավունք ուներ տեսնելու հայրենի գյուղը…

— Ռուսաստան որ հասնիս, կայարաններում շատ չիջնես... Պառկե քեզի համար, ձևացուր թե համր ես... Զգո՞ւյշ անդուկիդ։ Կըսեն թե կարթերով կքաշեն սունդուկն ալ, ուղևորին ալ... Պարսկաստան հասնիս նե, ներկայացիր Ամերիկյան կոնսուլադ, սա թղթերդ ցուցուր։ Դրամի պետք ունենաս հեռագիր մը քաշե ինձի, ուզածիդ չափ կղրկեմ...

Եվ երբ Երվանդը սեղմեց նրա ձեռքը, Էքմեքճյանը բարի ճանապարհ մաղթելուց, մի անգամ էլ ասաց.

— Ինչ ընեմ, Ասեցիր ընձի։ Համոզված եմ, որ ամիս մը, երկուս նորեն հոս ես, գործիդ վրան։ Վաստակիդ մասին անհոգ մնա։ Եկած օրվանեդ նորեն գործի ես։ հնձի նայե, եթե անտեղվանքը խառնակչություն բան մը ըլլա ապաստանն Ամերիկյան կոնսուլի քով, թղթերդ ցուցուր...

Նույն երեկոյան ընկերներին մնաս բարև ասելուց հետո, «Բարսելոնա» շոգենավի ներքնահարկում հարյուրավոր մարդկանց հետ տեղավորվեց և Երվանդը։


«Բարսելոնան» ճղփոցով պատռում էր օվկիանոսի ալիքները։

***

9-րդ վագոնի կոնդուկտորն անչափ զարմացավ, երբ Բաքու հասնելուց և նոր ուղևորների տեղավորելուց հետո, № 26 ուղևորը, որի տոմսը մինչև սահմանագլուխն էր, հանկարծ գլուխը վեր հանեց և մի րոպե ականջ դնելուց հետո մոտեցավ նոր ուղևորներին, որոնք իրար հետ զրուցելով իրերն էին տեղավորում ու նրանց ինչ-որ բան հարցրեց։

Կոնդուկտորը զարմացավ, որովհետև կարծում էր, թե