Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/183

Այս էջը սրբագրված է

Քեռուս կինը տաք ջրով լի կաթսան օջախից վերցրեց, դրեց գետնին։

— Սա ջրի բան չի... Գոմում թե փեյին կա,— դարձավ ջաղացպանը քեռուս,— կիտուկը ճղենք, Առաքելին դնենք մեջը, թե չէ ջրով ետ չի գալ։

Ջաղացպանը բարի ու միամիտ մի ծերունի էր, իր կյանքում շատ բաներ էր տեսել ու լսել, շատ անգամ էր իր խորհուրդով օգնության եկել սրան նրան։

Առաքել ապոր չուխան ու փափախը հանեցին, քեռիս ու Դանիելը թևը մտան ու կես քարշ տալով, տարան նրան։ Այնքան պարզ հիշում եմ նրա քայլվածքը։ Առաքել ապերը ավելի դանդաղ էր քայլերը փոխում, քան թե տանողները։ Ասես փայտից էին նրա ոտները, և գետին դնելուց էլ փայտի ձայն էին հանում։

Քիչ հետո ներս եկան։ Քեռիս ու Դանիելը բահով ճեղքել Հին գոմի .մեջ կիտած թարմ աղբի կիտուկը։ Առաքել ապոր շորերը հանել և ջաղացպանի ցույց տված ձևով նրան նստեցրել տաք աղբի մեջ, մինչև բերանը ծածկել։ — Մի բուղ էր դուրս գալիս որ, ասես թոնիր լիներ...

— Էդ բուղը նրան կփրկի — ասաց ջաղացպանը և տեղավորվեց օջախի մոտ։ — Էսպես էլ փորձանք.— ասաց պապս, երբ եկողները նստոտեցին։— Սատանի բան ա էլի... Ասա քեզ ո՞վ էր ասում էս եղանակին ճանապարհ ընկի...

— Փորձանքը մարդուց մշտական անպակաս կլինի...— ասաց ջաղացպանը, ձեռքով օջախից վերցրեց կրակի կտորը, դրեց բարակ ու երկար կոթով չիբուխի ծայրին և մի քանի անդամ փստացնելուց հետո շարունակեց.— էն տարին էլ Սարվանենց ալևորն էր մնացել ձյունի տակ... Եկա տեսա փետացած, գերանի պես մեկնված։ Տարանք էլի փեյինը ճեղ֊ քեցինք, դրինք մեջր։ Մի քիչ հետո ետ եկավ...

— Էն հենց էդ ցավից էլ մեռավ... Ապրեց, բայց ներսի կողմը փչացած էր. ասում էին ջիգյարը սևացած էր... —

Եզները բերի՞ք, Ղա'զար,— քուրսու տակից ձայն տվեց Ավանը։ —

Հա, գոմումն են... Ապեր, գնացինք տեսանք Լուս։