Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/194

Այս էջը սրբագրված է

— Իվան բեյի օթախներում...

Ծերուհիները նայում էին Անտոնի իրերը. մի բարձ էր, փափուկ վերմակ, մի երկու կտոր շոր, գրքեր, զանազան մանրուք։ Զանին միտք էր անում, թե Անտոնն ինչ գործի է քաղաքում, որ չավ ու հարուստ զգեստ էլ չունի։ Մեկ էլ հանկարծ դարձավ Ռուշանին։

— Իվան թեյի օթախները դու ո՞րտեղից ես ճանաչում...

— Ե՞ս,— մանկան ինքնագոհությամբ պատասխանեց տղան,— հլա մեջն էլ եմ մտել... Տակին պիոներների շտաբն է, վերը ընկեր Սհակն է նստում։ Հլա մի անգամ էլ հարցրեց, թե նամակ չկա՞ աղբորիցդ,— ու հորը դառնալով ավելացրեց,— ապի, էնտեղ մեծ թմբուկ կա, ա՜յ ւէսքան...

Ռուշանր թևը բարձրացրեց։

Դարպասը նորից ճռռաց։ Մի քանի հոգի ներս մտան։ Անտոնը մոտեցավ նրանց, սանդուղքի գլխին մեկին գրկեց ու համբուրեց, ապա ամուր սեղմեց դեպի իրեն մեկնած ձեռքերը։

— Էս քանի մամ է, որ երևացել ես մեր երկրի սահմաններում ու չես ներկայացել մեզ,— դարձավ նրան առաջին բարձրացողը և ավելացրեց,— դա՜, բրատ, դու էլ ես պառավել...

Ռուշանր ճանաչեց ընկեր Սահակին։

— Ինչի՞ եք մինչև հիմա զարթուն,— դարձավ նա ծերուհիներին։— Մայրի'կ, տեսնում ե՞ս ինչ տղա է դառել։

— Հա', քեզ մատաղ...

— Դե ի՞նչ ունես, բեր նանի', թաքուն տեղ պահած կլինես։

Պառավը ուրախ սենյակ մտավ, սնդուկը դնգաց, ապա գոփնոցը բռնած մոտեցավ օջախին։ Շեմքի մոտ նստել էր Ունանը և զննող հայացքով նայում էր մեկ Անտոնին, մեկ Սահակին ու նրա ընկերներին։ Նրանք երբեմն ռուսերեն էին խոսում, Անտոնն ավելի հաճախ, ու բոլորովին օտարի էր նմանվում նա այդ րոպեին, ասես բոբիկ ոտներով, երեսին քերծվածքն անպակաս երեխան չէր... Ի՞նչ մարդիկ են նրա ընկերները... Եվ ո՞րտեղից է այդ ընկերությունը... Թե հին