Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/206

Այս էջը սրբագրված է

— Դատարանը որտեղ վճռեց, էնտեղ էլ կմնաս,— սաստեց նախագահը։

— Քուլումը կմնամ, էլ էն տունը չեմ գնա։

— Միլիցայով կտանենք։

— Կփախնեմ,— ասաց տղան, որ մոր փեշը բաց էր թողել ու առաջացել դեպի սեղանը։

Քարտուղարը զայրույթից անհանգստանում էր։ Նա արագ֊արագ, ամբողջ իրանով մե՛կ նախագահի կողմն էր դառնում, մե՛կ երեխայի։ Ունքերը մե՜կ իրար էին հավաքվում, մե՛կ բացվում։

Կարճատև հարցաքննությունից հետո քարտուղարը հայտարարեց.

— Դատարանը գնում է խորհրդակցության։

— Դե վճռի, որ նրա մոտ մնա՜մ, տես քարը որտեղիցդ կտամ,— կանչեց տղան։

Նախագահն ու ատենակալները իրար նայեցին և անցան մյուս սենյակը։

Ընգմիջումի ժամանակ քարտուղարը ազատ՛ություն տալով իր փրփրած զայրույթին, սկսեց Մարիամին հանդիմանել, որ տղային անխրատ է պահել, երես է տվել։

— Էդպես էլ լակո՜տ... դու գիտե՞ս Օրենսգիրքը ինչ է ասում դատարանում անկարգ պահողների մասին...

Քսան րոպեյից հետո նախագահը վճիռը կարդաց։

— Հանուն... ժողդատարանը քննելով գործ № 244 ըստ հայցի քաղ. Մարիամ... ընդդեմ... և ծանոթանալով գործի իրական տվյալների հետ, որոշեց. ի նկատի ունենալով, որ պատասխանող քաղ. Տոնական... տարիներ շարունակ խնամել է երեխային որպես օրինական հայր... որ Մարիամը հեռացել է իր հոժար կամքով... որ չի ապացուցվում անչափահաս որդուն վատ խնամելը և ի նկատի ունենալով քաղ... Տոնական... բարելավ նյութական դրությանը... մերժել Մարիաի հայցն ընդդեմ... և որդուն թողնել հոր ծխի կազմի մեջ։ Վճիռը վերջնական է և ենթակա...

— Շնորհակալ եմ,— շշնջաց Տոնոն։

Մայր ու որդի իրար նայեցին։ իսկ քարտուղարը առանց