Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/213

Այս էջը սրբագրված է

գյուղի ծայրի մարագներից մեկում թռուցիկները պահել և էնպես գյուղ մտնել։

Մութը կոխած մոտեցանք գյուղին։ Թռուցիկները խոր թաղեցինք դարմանի մեջ, տավարածի տղան կաշի և փոկ բերեց Դավիթի տրեխը կարկատելու, բայց դեպքերն էնպես իրարով անցան, որ մեր թռուցիկները մինչև վերջ էլ մնացին մարագում։

— Անձրևը բարակում է... հը՞, — Հարցրեց ընկերս։

— Հանդարտ է գալիս։

— Փակի՜ր, ցրտում է,— խնդրեց նա և ձայնը ցածրացնելով շարունակեց։

— Լուսադեմին տրաքոցը սկսվեց... Դուրս թռանք փողոցը, տեսանք հարայն ընկել է։ Դիմացի քարափից գնդակ¬ ները կարկուտի նման թափվում են։ Մի սպիտակ ձիավոր դուրս եկավ անտառից, ձին քշեց դեպի ձորը։ Մեղրեցի Սմբատի խումբը ձորի բերանը կտրել էր։ Դավիթ, թռի մարագների կողմը։ Էն նեղ մաջալին էլ մարագի կապոցը միտքս ընկավ։ Տավարածի տղան գլուխը չկորցրեց։ Գերեզման ուտը բռնեք,— էնպես գռռաց, որ ես ասեմ՝ նրանք էլ լսեցին։ Վեց–յոթ հոգով վազեցինք դեպի գերեզմանուտը։ Հենց էդ րոպեին թոփը սարի հետևից տրաքեց, գվվալով անցկացավ մեր գըլխով ու ա՛ռ հա՝ քարափի դոշին։ Էնպես պայթեց, որ ասես էն քարափները փուլ եկան, ձորը լցրին։ Մի կես սահաթ դաշնակները կորան։ Որ թնդանոթը չտրաքեց, ձորում որոտաց, էնպես մի «ջա՜ն» ասինք, կասես սնարյադը մեր սրտիցը թռավ։

Սիրտ արինք։ Հիմա Գավիթը կանգնել է, թե՝ եկեք վրա քշենք… Հենց էդ խոսքին, տեսնենք գյուղի վերևից մերոնք կուզեկուզ քաշանում են, որը ոտով, որը ձիու վրա, ոին էլ ձին հետևից քաշելով։ Դու մի ասա, մենք նահանջում ենք... Հետո իմացանք, որ երեկոյան դեմ դաշնակները մի քանի տեղից հանկարծ վրա են տվել։ Սմբատի խումբն էլ կտրել է նահսնջի ճանապարհը։

Ի՞նչ երկարացնեմ, նահանջեցինք։ Եվ էն էլ անկանոն…

Առհասարակ նահանջը լավ չի,բայց մերը վատից էլ վատ էր։ Քարափորից դուրս եկանք թե չէ, տրաքոցը նորից սկսվեց։