Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/216

Այս էջը սրբագրված է

— Ես ձեզ հասցնեմ ձեր գյՂը, ինձ էնտեղ ընդունեք որ իմ ճանանչ մարդիկ լսեն նոքար Թեմուրի բայլշևիկ դառնալը։

Եվ ոգևորված շարունակում էր.


— Բիլեթը դնեմ ծոցս, գնամ էն Սիմոն բիձի կտրին կանգնեմ, մի բերան ասեմ նաինսաֆ հարամզադա, հախվերան էիր հա՞, մի տես ո՞վ է դեմդ... էդքանն ասեի, աշխարհքի հարստության վրա չէի թքիլ...

Սիմոն բեյը վերին գյուղի քյոխվան էր, հարուստ և ազդեցիկ մարդ։ Վերջին տարին Թեմուրը նրա ոչխարն էր պահել, և բեյը Վարձը լրիվ չտալով նրան ձմեռվա ցրտին դուրս էր շպրտել։

— Էնքան ժամանակ, ինչքան քեզ պատմում եմ, — հանկարծ երեսն իմ կողմը դարձրեց ընկերս, — այ էսքան ժամանակ չի քաշել խաբարը բերելուց, երբ մեզ կանչեցին մոտակա գյուղը, որտեղ գտնվում էր շտաբը, մեր պատասխանատու ընկերները, մի խոսքով մեր կենտրոնը։

Բոլորս գնացինք։ Թեմուրն էլ եկավ։ Ճանապարհին հանաքներ էինք անում, Թեմուրին նշանակում ռևտրիբունալի նախագահ, Դավիթն էլ կանվոյով բերում է Սիմոն բեյին. տավարածի տղան «կամ անգիր» էր, ինչպես ինքն էր ասում այդ օրերին, երբ մենք ժամանակ անցկացնելու համար խոսում էինք վերադարձից հետո մեր անելիքների մասին։

Ժողով եղավ։ Ընկեր Արամը խոսեց միջազգային դրության մասին, մեզ ոգևորեց։ Խոսեց մի ռուս աղջիկ նա էլ ղազախի շորեր էր հագնում։ Ես էլ ռուսերենից բոբիկ եմ, բայց էն ժամանակ բոլորովին խեղճ էի։ Լավ չէինք հասկանում, բայց մեր սրտիկն էր խոսում, համ էլ աչք-ունքից երևում էր, որ կրակոտ հեղափոխական է։

Մեր մի մասին կանչեցին առանձին, շտաբից մեկը եկավ, թե հարկավոր է, որ մի քանի հոգի էդ գիշեր կամ էգուց անց կենան մեր ու դաշնակների գծով, մտնեն նրանց թիկունքը։ Գնացողներին հանձնարարվում էր նախ՝ եթե կարողանային հետ գալ, տեղեկություններ բերել թշնամու ուժի մասին և ապա մեր պադպոլնի ընկերներին տեղեկացնել, որ