Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/247

Այս էջը սրբագրված է

— Անխե՛լք, դու էլ փալասի մեջ փաթաթած տրորի,— պատասխանեց Սահակը,— վե՛ր, վեր բան֊ման շինի...

— Սահակ, կուշանանք...

— Մուխանի երիշը ես գիտեմ... Արևը չթեքվի, չի գալու։ Էն վերի հանդում նոր հողեր են ձևում։ — Եվ կոճղը տակը դնելով, շարունակեց կնոջ թերի աշխատանքը։

— Իզուր աշխատանք է, բայց փնչ արած...

— Ի՞նչը,— հարցրի ես։ Կարծեցի, թե խոսքը սերմերի մասին է։

֊ Մուխանի արածը։ Կոլեկտիվը վերի հանգումն էլ հող ունի, արանքումը անհատական հողեր են... Հիմա նրանց ու֊ րիշ տեղ են տալիս... Ասա Վաղ թե ուշ մտնելու ենք կոլեկտիվ, էլ ինչո՞ւ ղուր աշխատանք եք անել տալիս։

Սահակը լռեց։ Նա ճաքճքած, եղունգները ճոթռած մատներով մեկ֊մեկ ջոկում, դեն էր գցում մոլախոտի փշոտ սերմերը։ Ապա գլուխը բարձրացնելով նայեց ինձ.

— Այ, էսպես է հիմա...Ջոկում ենք, խախալում... դժվար է, ինչ արած... Հեշտ բան չկա։ Հազար տարվա տեսածը շուռ է գալիս, փոխվում, իհարկե, ւսրտները մի քիչ կպղտորվի։ Բայց էդ էլ իմացիր, որ ջուրը մինչև չպղտորվի, չի պարզվի։ Հիմա ջուրը զուլալվում է... Մեր զրույցը դարձավ կոլեկտիվի շուրջը։

— Նոր֊նոր տեսնում են կոլեկտիվի օգուտը։ Ջանի տեսնում են, էնքան շատ են գալիս, սիրտները տաքանում է։ Էս քանի օրը տասը դիմում ընդունեցինք։ Առավոտս գնացել էի Նռնաձորի բաղերը. առու էինք հանում։ Վերջացրինք, գալիս էի, Չետանց Առստամ ենք ասում, հերու ձմեռը ձենը գլուխն էր գցել, գոռում էր կոլեկտիվի հակառակ, հա՛, Առստամը առաջս կտրեց, թե խոսք եմ ասելու։ Ես գլխի ընկա մտքինը։

Սահակի կինը օջախի առաջ չոքած՝ գլուխը դարձրել էր մեր կողմը։ Նա տեղից կանչեց.

— Բալքի ուզում է կոլեկտիվ մտնի...

— Հենց քո ասածն է։

— Չընդունեք, նրան չընդունեք։ նա որ էնքան հակաոակ էր։

— Ո՞նց չընդունենք,— հեգնեց Սահակը։— Հիսուն տարի