Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/252

Այս էջը սրբագրված է

Գյալեն տակից սկսեց դուրս տալ։Ընկեր Ներսեսի հետ մի բարակ երիտասարդ էլ էր եկել։ Շատ քաղցր վարվեցողություն ուներ։ Գյալևն հիմա էլ շուռ տվեց նրա վրա:

— Անունդ դրել ես ծառայող, կալոշ հագել, փափուկ պալտո, ինձ ճանապարհ ես ցույց տալիս։ Շեն մնաս, ախպեր, ինչո՞ւ ես նեղություն քաշում։Ես քեզ չեմ հասկանում, ֆրանսերեն ես խոսում, ֆարսերեն։Քո ասածը չեմ հասկանում։

— Էդ Բաննահենց արաղն է խոսում, դու չես խոսողը: Հենց վարկային Սմբաթի ձենն իմացա։Մեկ էլ ժողռվը իրար խառնվեց։ Մի խումբ հուջրյում արեց ընկերների վրա. մինը գոռում է «քշեք», մինը՝ «չենք ուզում», մի ուրիշ խումբ՝ «կեցցե կոլեկտիվը»։

Ես Գյալեի յախիցը բռնեցի։

— Էդ արաղը որ լակել ես, էլի մեր իշխանության էրեսիցն է... թե ո՞նց։ Չոռ ու ցավ ոնց։ Դու Գյալեն լինես, նրանք էլ Բաննահենց ազգը, սոված սատկեիր, քեզ մի պատառ հաց չէին տա, քեզ մարդու տեղ չէին դնի։ Մոռացե՞լ ես, որ նրանք գլավիցը քաշ մարդու հետ նստել վեր կենալ լայեղ չէին համարում։ — Գլավան ով է, հայրիկ,— հարցրեց երեխան, որ ընթերցանությունը թողել ու նստել էր մեր կողքին։

Գլավա՞ն...— և Սահակը նայեց իմ երեսին, կարծես խնդրում էր, որ ես բացատրեմ։

Գլավան մի արնախում մարդ էր, բալա ջան,— և խոսքը շարունակեց,— հիմա որ նեղն են, տեղները դառն է, արաղով են քեզ խաբում, իրենց մարդը հաշվում։ Էս խոսքին, տեսնեմ մի փափախ թռավ, ճրագը հանգեց։ — Էն ո՞վ էր, ով չէր... Որտե՜ղ... հազարի մեջ կիմացվի ։ Սերսբի ձենը լսեցի,— փափախս... բաց թողեք, թողեք ինձ... Կրակ արինք, բայց ուշ էր։ Ժողովուրդի շատը ցրիվ էր եկել, որը ղալմաղալի ահից, որի ւշահ լեն էր գնացել, որն էլ մհանա բռնեց ճրագի հանգչելը։ — Սերոբ, էդ ո՞վ էր...