Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/256

Այս էջը սրբագրված է

չէ, մենք էլ գիշերը ցերեկ արինք, էնքան ցել սևացրինք, որ մնացել էին զարմացած։

Մենք էլ էինք զարմացել մեր արածի վրա։ Եթե ջոկ-ջոկ վարեինք, դրա կիսի չափն էլ չէինք հասցնի։ Ընկերովի աշխատանքն ուրիշ է, ուրիշ։

Մեր Գյալեի սերմը մնացել էր տափին։ Նրա արտն էլ մեր հողերի սահմանին կպած էր։ Մերը որ վերջացրինք, ասի եկեք մի լավություն անենք, Գյալեն հեչ, բայց երեխաներն են ափսոս։ Էս նեղ մաջալին ով է նրա համար վար ու ցանք անելու։

Տրակտորը շուռ տՎինք դրա հողի վրա։ Մինչև կեսօր վարեցինք, ցանեցինք, հլա մի փութ սերմացու .էլ մեր ձիու Վրա դրած՝ ետ ուղարկեցինք տունը։ Կինը եկավ, շա՜տ, շատ շնորհակալ եղավ։ Մեկ ուզեցի հասկացնեմ նրան, որ դիմում տա, մտնի կոլեկտիվ, մեկ էլ ասի, ով գիտի ինչ պրավակացի տարածեն գյուղում, թե կոլեկտիվը զոռով կնիկը մարդուց բաժանում է։

Չասացի։

Արտերը կանաչեց։ Մի թամաշ էր ո՜ր... Ուրիշինը ծուռտիկ, մի տեղ սեյրակ, մի տեղ թանձր, կորեկի կողքին գարի, միջնակների խոտը գարուց անցել էր։ Իսկ մերը՝ միատեսակ, մաքուր ցորեն, ոչ միջնակ ունի, ոչ սահման կա, միահավասար կանաչել է։ Մի երեկո էսպես նստած խոսում էինք, տեսնեմ ըհը՛ , ներս մտավ։

— Ո՞վ,— հարցրի ես։

— Գյալեն։ ներս մտավ, բարև տվեց։ Հենց էդ էլ զարմացրեց ինձ, բարև տալը։ Գյալեն որտեղ, .բարև տալը որտեղ։ Հարց ու փորձ արինք գործից, էդրոկայանի շինությու- նից։ Լավ խաբարներ ասաց։ Մեկ էլ թե՝ քեռու տղա,— ինձ էլ քեռու տղա է ասում,— դուրս արի, բան պիտի ասեմ։

Դուրս եկանք բակը։

— Ի՞նչ կա, Գյալե...

— Հե'չ.,. Ասում եմ լավ եք արել, որ արտս խափան չեք

թողել... — Բա ոնց։