Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/267

Այս էջը սրբագրված է

ները, պղնձագույն' հանքերը։ Երբեմն մարում էին ճրագ- ները, և մթության միջից դուրս էին թռչում հրե տառեր, շար- վում կողք֊կողքի։ Մի խուլ մռռոց, ինչպես քամին ծովի վրա, անցնում էր հրապարակով։ Կարդում էին գրերն ու թվերը... Այդ հաղթանակների մատյանն էր, տասներկու տարվա գրքի էջերը, քայլ առ քայլ, սայթաքելով, մագլցելով անցած հաղթության ուղին։ Ու մեկ էլ լույսերը ողողում էին քարտեզը, ամայի ստեպ- ների մի խորշը կարմրին էր տալիս, և հառնում էր կարմիր թիվը։ ֊ Այստեղ պիտի լինի Մագնիտստրոյը... Ու նորից թվեր, նորից կտրուկ բառեր, պարզ և անպա¬ ճույճ։ — Վոլդան միանում է Դոնին,— և կարմիր հալոցքի նման մի երակ սլաքի նման ձգվում էր, ջրերը թափում ըն¬ դարձակ ծովը։ Բազմության մեջ մի մարդ, ինչպես բյուրերը, հարյուր հազարները, աչքը չէր հեռացնում քարտեզից։ Փաթաթվել էր մուշտակի մեջ, ոտքերը վեր ու վար էր անում... որովհետև ծե¬ րացել էր նա, խոնավությունից մրմռում էր աջ սրունքի հնա¬ ցած սպին։ Նա աչքը չէր հեռացնում վիթխարի քարտեզից, և երբ լույսերը մի վայրկյան հանգչում էին, նրա աչքի առաջ կախ¬ վում էր մի այլ քարտեզ, որի վրա կարմիր գիծը դողում էր իբրև պիրկ ձգված լար... Բուքը խոլական պար էր խաղում մթնած հրապարակում և ձյուն շպրտում խարույկների շուրջ հավաքված մարդկանց երեսին։ Լույսերը նորից էին ողողում հրապարակը, տները։ Ու մարդը ժպտում էր' հանդարտ, խաղաղ... — Ի՜նչ լավ կլինի,— ասաց մեկը։ — Եթե՜ լինի,— կամաց արձագանքեց մյուս երիտա¬ սարդը։ — Կլինի',— վճռական ասաց մարդը և իր ծանր թաթով մեղմ զարկեց երիտասարդի թիկունքին։ նրանք իրար երեսի նայեցին։ Ու երկրորդը գլուխը կրծքին խոնարհեց։