Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/269

Այս էջը սրբագրված է

ԿՍԱՂՆՈԻ ԳԵՐԱՆԸ

Ինձ շատ է պատահել գյուղերը ման գալ։ Շատ էլ պատմակթյուններ եմ լսել իմ պատահած գյուղերում, շատերը մոռացել եմ, բայը մի զրույց մինչև հիմա չարխի նման պտտվում է գլխիս մեջ։ Ես խոստացել եմ «գազեթ քցեր» Սիմոն ամուն և նրա զրույցր, կատարել նրա սրտի փափագը։

— Հուր հավիտյան քեզ պարտական կմնամ,— խնդրել է Սիմոն ամին։ Հիմա գրում եմ, բայց չգիտեմ նա ողջ է, որպեսզի նրան կարդան իմ գրածը, թե թաղել են հոր կողքինճ հին գերեզմանատանը։ Եթե այդպես է, թո՛ղ այս զրույցը պայծառ պահի նրա և հոր հիշատակը, ինչպես «Արյուն աղբյուրի» ուստան անմահացրել է յուր աշակերտինը։

Բայց դառնանք զրույցին։

Էս վերջին տարին սարի արոտները չափում էինք, բաժանում գյուղերի վրա։ Աշխատանքը ծանր էր, էս սարում մի կուրգան, էն բլուլի գլխին մի նշան, իջիր, բարձրացիր, սահմանները բացատրի։ Լավ սարեր են՝ բա՛րձր, կատարները ամպերից վեր։ Երբեմն ամպը կոխում էր, ձորերը լցնում սպիտակ քուլաներով, ոչ գյուղ էր երևում, ոչ անտառ, ոչ ճանապարհ։

Ամպերից բարձր արև էր, ամառվա պայծառ երկինք, իսկ ներքևը՝ մութ ամպ։ Մեր աշխատանքը խանգարվում էր, սպասում էինք մինչև ամպերը ճանապարհ տան դիմացի արոտները տեսնելու։ Եթե անձրև գար, իջնում էինք ներքևը, գյուղերը։

Էդպես մի երեկո հոգնած իջնում էինք։ Թիչ անց սկսվեց Օվենի անտառը։ Անտառ, ի՜նչ անտառ... Թեև օր կար, բայց