Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/271

Այս էջը սրբագրված է

երբ ծառը հիվանդանում է կամ թե կացնով խփում են, խփած տեզը պռոշի նման հաստանում է։

Հենց ուզում էի հարցնել Սիմոն ամռեն, թե ինչո՞ւ բոլոր գերանները տաշած են, միայն միջի գերանն է անտաշ, երբ ինքը գլխի ընկավ, ասաց.

— Հիմա կասես, թե Սիմոն ամին անշնորհք մարդ է, հը՞... էսքան սարքել է, էն մի գերանում խռովել։ Է՜ ...

Սիմոն ամին էնպես ծոր տալով ասաց, որ իմ հետաքրքրությունն ավելի, շարժեց։

— Սիմոն ամի, էն ի՞նչ տուն է գյուղից վերև։ — Բեղերի ամարաթն էր... էս մեր սաղ մհալը' հայ֊թուրք նրանց ճորտերն էին։ Ծմակ, հող, ջուր նրանցն էր։ ջուր ասելուց մտաբերեցի <արթյուն աղբյուրը»։

— Էդ ինչո՞ւ են «Արյուն աղբյուր» ասում, Սիմոն ամի...

— Պա՛հ, էդ անունն էլ ես իմացել...

Ընթրեցինք։ Սփռոցը հավաքեցինք։ Սիմոն ամին թե հոգնած կլինես, տեղերը քցեն։ Բայց ես խնդրեցի, որ նա ինձ աղբյուրի պատմությունն անի, և Սիմոն ամին այսպես սկսեց.

— Ասացի, որ հողերը, հողի վրա էլ ինչ կա, բեգերինն էր։ ճանապարհին ջուրը անցկացած կլինես... Մեր խմելու ջուրը էդ է։ Ներքևի թաղում մի երկու աղբյուր կա, նրանք անհամ ջրեր են։ Վաղ ժամանակները էս ամարաթը չկար։ Բեգերը ապրում էին Բարգուշատում, ամառը գալիս էին մեր սարերը։ իլդրիմ բեյի հայրը, շան փայ դառնա նա, ոնց որ դառավ, անասելի չար մարդ էր։ Օխտն օր, օխտը գիշեր մարդ նրա արածները նստի պատմի, չի վերջացնի։

Հա', էդ անիրավը ամարաթը որ շինում է, էդ մեր աղբջուրի ջուրը ուզում է կտրի, տանի իր հայաթը։ Ո՞վ էր կարող ձեն հանի... Ժողովուրդ է հավաքում, ֆահլա հանում, 30 քյունգերով բերում մինչև տան կողքը։

Ուստեքը քար են տաշում աղբյուրի համար, քարի ավազաններ են շինում... քանի ժամանակը ուստայի աշակերտը չյաքյուճը ղրաղ է շպրտում, թե ես մատս կտրեմ, էս հարամ գործին չեմ խաոնվի։

Բեգը լռում է, տւստայի աշակերտին բերել տալիս։ Ասում