Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/291

Այս էջը սրբագրված է

րին։ Մի քանի ջահել եկան ժողովուրդին խելքահան արին, իրար մսի քցեցին,-հետո էլ թողին փախան։ Չէ՜, ճանա¬ պարհն էդ չի... — Ասա է, խոսքդ ասա, Աթա ապեր,— և ծեքունին հանրդարտվում էր։ — Իմ խոսքս նա է, որ էլի մենք իրարի ցավ կիմանանք։ Սրտից սիրտ մի բարակ կամուրջ է, էն է մարդուն մարդ Դ արձնողը։ Էն էլ որ չլինի, գետը թող քշի տանի մարդուն։ Էն որ կռունկը թուխպի մեջ ցրիվ է գալիս, լսե՞լ եք ոնց են իրար կանչում, ու մինն էլ է չի կորչում։ Ուրեմն մենք էն երկնային թռչունի չափ էլ չկա՜նք... Իրար ձեռք բռնեցեք, մինչի դուրս գանք էս դժվար տարին։ Իմ խոսքս սա է...

Եվ Աթա ապերը տուն էր գնում, առնում էր մի բուռ ձավար, մաշ, չորաթան,— ինչից որ տանը ճարվեր, շատ անգամ թոռներից ծածուկ, ուղարկում էր այն տունը, որտեղ մի երեխա

կապտած նվում էր և նման էր չոր պարկի, որի մեջ ոսկորները են լցրել։ Այն դժվար ձմեռը Աթա ապերը ձյունի մեջ գլորվելով բարձրանում էր հին եկեղեցու թաղը, նա երևում էր Միջին մահլայում, դնում էր այն աղքատ թաղը, որ հայտնի էր մոխթաթած անունով։ Նա դրացիներին համոզում էր իրար օգնել, ստիպում էր, հանդիմանում էր հրապարակով և ավելի հաճախ հուսադրում էր. Հրե հա՜... Մեղրաքերծը կարմրեց։ Էսօր վերին թաղում ասում էին, որ ձյուն չկա։ Դիմացեք հա՛, ձեզ մատաղ, շատը գնացել է, մնացել է քիչը։ Եղցաքարում որ չկա, ուրեմն էսօր-էգուց Միջնառի հանդերը կբացվեն, Եզնարածի առվի տակ դաղձ կշինի, ի՜նչ դաղձ... Քիչ է մնացել դուք էլ դոտիներդ պնդացրեք... Դուք որ քարից կակուղ ամեն ցել, Աթա ապերը ձեղ մատաղ։ Մանր-մունրին մի կերպ արեք,ինչ էլ ուտեք, կապրեք, ձեր ոսկորը պինդ է։ Երեխաներին նայեք... էսօր-էգուց ճանապարհները կբացվեն, էշերը առաջ կանենք, կգնանք Բարկուշատ, է՜, Աթա ապերը ճանանչ թուրքեր ունի, որ ամեն մինը մի խան, մի սուլթան։ Հիմա հարյուր ուղտաբեռ բրինձ են դարսել... Մայրերը լսում էին նրան, լսում էին և հոգսի տակ կքած