Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/295

Այս էջը սրբագրված է

տարածվում էր հեռու, ընդարձակելով քաղաքի սահմանները։ Այդ փայլուն դաշտում, ինչպես ցորենի դեղին շեղջ, երևում էր եկեղեցու ոսկեզօծ գմբեթը: Եվ ուրիշ ոչինչ չէր երևում, և չէր որոշվում մի առանձին ձայն այն խուլ աղմուկի մեջ, որ փայլի հետ միասին քաղաքն արձակում էր դեպի հեռուներր։ Մարդկա՞նց աղմուկ էր, դարբնոցների՞ց էր գալիս, թե փողոցներով անցնում էին բեռնած ֆուրգոններ,— չէր չինում որոշել, ինչպես և չէր կարելի համատարած փայլի մեջ նշմարել մի որևէ տանիք։

Աթա ապերը նայեց, խոր նայեց և արագ քայլերով իջավ գյուղի վրա։ Նա նման էր անտառաբնակ եղջերուի, որ մոլորվելով դուրս է եկել անտառից, աչքն ընկել է օտարոտի մի բանի, որ շլացնում է և հմայում է և ահ է ներշնչում նրան, և եղջերուն կանգնած միտք է անում՝ ի՞նչ է այդ, թակարդ, բարեկամ, թե՞ դարանամուտ որսորդ... Միտք է անում և իրեն գցում է ծանոթ թավուտները։

4

Իսկ գյուղում այդ ժամանակ իրարանցում էր։

Մի խումբ զինվորներ գերեզմանատնից վերադառնալով, գյուղացիների գլուխն անցած գնացել էին դեպի Մելքումովների բարձր դարպասը։ Նրանք պահանջել էին կոմիսարին և տեղեկանալով, որ կոմիսարը բացակա է, աղմկելով ներս էին մտել։ Մելքումովների մեծ եղբայրը ամբոխից ահաբեկված մի բառ անգամ չէր կարողացել ասել։ Նրան կիսամեռ ներս էր տարել նրա եղբայրը։ Նրանց կանայք և երեխաները վա ջնա սուն էին բարձրացրել, իսկ ամբոխից գռռացել էին.

— Հորերը բաց արեք... Մերոնք սովից կոտորվում են...

— Ես հոր չունեմ,— պատշգամբից բղավել էր Մելքումովների փոքր եղբայրը,— եթե այս երիտասարդները չգիտեն, դուք հո գիտեք,— և նա մի քանիսին մատով ցույց էր տվել, նրանց անուններն ասել էր և այսպիսով երկպառակել էր բազմությունը։ Նրանք, որոնց նա անուններով կանչել էր, ներքևից բղավել էին, որ այդ գործում խառը լեն և եկել են հաց խնդրելու իբրև բարեկամներ։ Այդ խոսքից