Այս էջը սրբագրված է
նել, բայց ուրիշը հնձել է ու տարել։ Գյուղի խորհուրդն այդ չի արգելել, որովհետև իր իրավունքից վեր է համարել։ Մակիչ ամին դատարանի էլ չի դիմել. փութ ու կես կորեկի համար դատարան գնալն էլ մի բան չի: Ուրեմն հարկավոր է գյուղի խորհուրդին ավելի իրավունք տալ,—եզրակացնում է Մակիչ ամին։
Համագումարը աղմկահույզ ծափերով է ընդունում Մակիչ ամու ասածը կուլակի մասին։
Ո՞վ է կուլակը։
-Էն մարդը, որ խոտհարքը չի ջրել, բայց հարում ա, ով որ չի վարում, չի ցանում, բայց հնձում ա, նա ամենամեծ կուլակն ա։
— Էս ի՞նչ ա իմ հագիս (շորերն է ցույց տալիս), բայց տես որտեղ եմ կանգնած։ Դեռ էդ հերիք շի, պակաս-պռատի մասին էլ եմ ասում։ Կեցցե՜ մեր կառավարությունը
Մակիչ ամին իր խոսքն ավարտեց, սրտինն ասեց ու նստեց տեղում։ Եվ համագումարը միաձայն որոշեց գյուղխորհուրդներին իրավունք տալ 5 ռուբլու սահմաններում վճռել տեղում քրեական և քաղաքացիական գործերը։
Սարերն ամայի, անկենդան։
Գարնան սկիզբն էր։ Ձին կայտառ՝ կածանով նեղ ելնում էր սարն ի վեր, իսկ Սիմոն ամին պատմում էր, թե արտերը են, քարոտ ու հող, թե իրենք (պարարտ) վարելահող չունեն։
Սիմոն ամին' չաք քաշ ու ռամիկ, քար ու քոլի հետ ամ¬ բողջ տարին կոիվ է տալիս, մի քիչ հաց ու թազան ունենալու համար։ Մեր գյուղերում հազար *ու մի Սիմոն ամի ամեն լու֊ սաբացի լարում են մկանները բազուկների' քարիցt հողից մի բան պոկում, մի բան ստեղծում։ — Մեր շենում հինգ տարուց ավել մաճ բռնել դժվար ա։ Հողը Հէխեյբատ» ա, հոշուտ, տակը մեծ քարեր կան, գութանը դեմ ա առնում մեկ էլ, ու վա՜յ մաճկալին։ Ուրիշ տեղ եզները մանուկներ են քշում, մեզ մռտ տղա-