Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/335

Այս էջը սրբագրված է

հանդարտում: Փայտն առատ է և աժան, գյուղն անտառի մեջ է, վառում են ուզածի չափ։

Դիլան դային էլի իր պատմությունն է անում։ «Արմենտուրքի» (Արմենտորգ) մասին է պատմում։ Շատ գոհ է, որ իրենց շրջանում ժողդատարան են բացել։ Էլ առաջվա պես ամեն հասարակ գործի համար կարիք չկա քաղաք գնալու։ 
Ինչ-որ գործ ունի դատարանում և համոզված է, որ դատը հօգուտ իրեն են վճռելու։ 
— Շունչս շատ, ապրուստս քիչ, ուրեմն ես չունևոր եմ էլի,— եզրակացնում է նա։  
Խոսքերն էլ մի տեսակ են, դեռ լեզուն չի ընտելացել նոր բառերի։ Այդ երևույթն ընդհանուր է մեր գյուղերում։ Խրթին բառն աշխատում են գեղավարի դարձնել ու ստարվում է մի տեսակ հայերեն։ Դիլան դային իր գործի մասին պատմելիս, ասաց. 
-Անհարի ա (անհնարին), որ հնարապետության (հանրապետության) տված գործը ժողով դատարանը (ժողդատարանը) կարճատի: 
Նոր կենցաղի հետ ստեղծվում է նոր լեզու, նոր բառեր: Շատ անգամ գյուղերում կարելի է լսել այսպիսի խոսք, թե 20 ^ընկերներ, օրակարգերը պրծավ» կամ մի այլ բնորոշ գե- ղավար դարձվածք: Նինջը հաղթում է ինձ։ Կիսաքուն Վիճակում ականջիս Հ հասնում թառի ձայն։ Մեկը երգում է դիմացի տան' ծոր տա¬ լով ու զգացված. — Ավտամաբիլը ցոլա ց ու գնաց... Առավոտ կանուխ հավաքվում ենք դպրոցում։ Հարց ու փորձ են անում, իրենց հոգսերից պատմում։ Մեկը հարցնում է նույնիսկ... Դոուեսի ծրագրի մասին։ Է՜, որտեղից որտեղ. Դոուես ու Զեյվա... 30 Գյուղի ներքև դպրոցի շենքն է, մի փառահեղ շինություն, որ դեռ պատրաստ շի։ Երկու տարի Հ գյուղն աշխատում է վրան, այս տարի մեջն էլ կպատրաստեն. 335