Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/340

Այս էջը սրբագրված է

Մեկը բանաձև է առաջարկում` շրջգործկոմի գործունեությունը հաստատել։

— Կարճ ա գրած, է, դուք հետո մաքուրը կգրեք։ 
Զեկուցում է Բռնակոթ գյուղի ներկայացուցիչը գյուղի խորհրդի աշխատանքների մասին։ 
— Ունեցել ա 10 նիստ, շոշափած ա 45 հարց. էս երկու ամսում հասարակության ժողով 5 անգամ ա եղել։ Ունենք 2061 շունչ, արական էլ, իգական էլ։ Բաքվում ունենք 381 բանվոր, գյուղում կա 560 հատ լծկան եզ, 1428 ոչխար, 33 ավանակ (ոմանք ծիծաղում են, մեկը տեղից ձայնում էճ ոմին էլ ասան )։ Գյուղում կա Փօկ, 65 գութան։ Գյուղում ունի դպրոց, որտեղ Հաճախում են 157 (տեղից հարցնում ենճ աի՞նչն, «աշակե՜րտ, ի՞նչն ժպտալով պատասխանում է զեկու֊ ցողը)։ Հետո սեկցիաները,— կուլտուրական աշխատում է լավ։ Էս 2 ամսում գյուղում ծնվել է 17 երեխա, մեռել են 7 (մի պատգամավոր տեղից' «Մեր գյուղում էս տարի հլա մեռնող չի եղելն)։ Չորս ճանապարհ ենք շինել, 400 մարդ ա աշխա¬ տել։ Կապերատիրն ունի 175 անդամ։ Լիկկայանը առայժմս լավ ա։ 20 Հարցեր են տալիս. — Ի՞նչքան տուրք եք տվել։ — 80 տոկոս տվել ենք, 20֊ը մնում ա։ — Դաշտային աշխատանքների պատճառով աշակերտ֊ ները դպրոցից չեն հակասո՞ւմ {երևի ուզում էր ասի պակա¬ սում)։ — Չէ', չեն հակասում,— պատասխանում է։ — Մի դուռը բաց արեք, օղը փոխվի,— ասում է նախա¬ գահը։ Դուռը բացում են. ցածլիկ սենյակը ավելի է լուսավոր֊ 30 վում։ Դուրսը գարնան արևոտ օր է, ու հեռվից կանաչին են տալիս արտերը։ — Կզեկո՛ւցի Անգեղակոթն իր արածի մասին։ — Կազմը բաղկացած է 38 հոգուց, ունեցել է 12 հատ նիստ, 7 հասարակական ժողով։ Խորհուրդը 13 օրվա մեջ շինել ա մի մեծ ճանապարհ, աշխատել ա 1400 բանվոր։ Որ կարելի ա ասել առաջ էդ ճանապարհով ուլախ չէր դնում, հի- 340