Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/341

Այս էջը սրբագրված է

մա փոշտ էլ կգնա: Ծառատունկը բաղում տնկել ա 120 հատ, շինել ա 13 նստարան, պետք ա 25 հատ էլ շինի։ Փօկն ունի 96 փութ ցորեն։ Երեսուն տարի ա մեր հողը չի բաժանվել։ Էս տարի խորհուրդը որոշել ա գավառից բերել 7 հատ հողաբաժին, որ էս տարի հողի բողոքը միանգամից վերջանա։

Խրճիթ-ընթերցարանում պարապմունք լինում ա, գալիս են կուսակցական և գյուղացի ընկերներ։ Գողություն չկա։ ՄՈՊՐ֊ի անդամ 35 հոգի, Պետապի հարկը գրում են։ Էլ էնպես հարց չունիմ։ 
— Գյուղում կա՞ առողջապահական սեկցիա,— հարցնում 10 է մեկը։ 

- Կա՝,— պատասխանում է։ — Ի՞նչ աշխատանք ա տանում։ — Դե պարզ ա ի՜նչ պիտի անի։ Ծրագիրը իրագործում ա։ Հարցնում են, թե նախզինակոչները լիկկայան հաճախե՞լ են, թե ոչ, կոոպերատիվն ի՞նչպես է աշխատում և այլ բազմաթիվ հարցեր, որոնցով այսօր մեր գյուղն է զբաղված։

— Ավագ, էն կուլան մի դես տուր, —խնդրում է մեկը։ Պաղ ջրով լի կուլան ձեռքե ձեռք է անցնում։ 
Խոսք է տրվում Ախլաթյան գյուղի նախագահ կոնսուլին։
Զարմացա, երբ այդ անունը լսեցի։ Եվ ի՞նչ տեսակ ավել անուն չեն հնարում մեր գյուղերում։ 
Ցեխոտ պալտոն ուսին, մտրակը ձեռքին մոտենում է Կոնսուլը սեղանին։ 
— Կոնսուլ, վիզդ ինչո՞ւ ես կապել։ 
— Չիբան ա,— խռպոտ ձայնով պատասխանում է նա ու սկսում պատմել արած աշխատանքի մասին։ Դարձյալ դպրոց, կամուրջ, ճանապարհ։ Գյուղում բոլորն էլ կոոպերատիվի անդամ են։ 500 արշին տախտակ են քաշել նոր դպրոցի համար, քար են կտրել։ Բաքվի բանվորներն օգնում են, ուղարկել են տետրակներ, գիրք, փող, ապակի։ Կոնսուլը հայտնում է,որ գյուղը որոշել է ավելի սերտ կապվել քաղաքի բանվորների հետ։ 
Կոնսուլից հետո խոսում է մի ալևոր գյուղացի, որի գլխին դրած զինվորական հնացած գլխարկը չի սազում նրա պատ-