Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/350

Այս էջը սրբագրված է

ձորակ, որի բերանը հենց գյոլղի գլխին է վերջանում։ Գարնան հեղեղի ժամանակ սելավը երդիկից է ներս թափվում։

— Հերու գարնան մի տուն ջրով լցվել էր։ Խմորի տաշտը շոգենավի պես լողում էր։ Մի երեխա էլ ջրախեղդ եղավ, չկարողացանք ազատել,— պատմում է մի գյուղացի ու նորից կրկնում. 
— Մի տեղ լինե՜ր, քոչեինք:
Ուրիշ ցավ էլ ունեն։ Գաղթելուց հետո, մինչև այժմ, 90 տարվա ընթացքում գյուղը չի աճում։ 
Այժմ էլ այնքան շունչ կա, որքան գաղթելուց հետո։ Գյուղի ծննդյան մատյանում մեծ տոկոս է կազմում մանուկների մահացումը։ 
Շատ հաճախ լինում են վիժումներ կամ ծնվում են մեռած։ Գյուղացիք այդ վերագրում են ջրին, որ բխում է ծծմբի հանքերից և անդուրեկան համ ունի։ 
Թազա գյուղը վատառողջ է: 
Դեղնած, կանուխ թառամած դեմքեր, վաղահաս ծերացած կանայք և մանուկներ՝ վտիտ, ռախիտից տառապող, կեղտի մեջ։ Փողոցներում աղբ ու ցեխաջուր, տներն անկարգ, իրար  վրա կուտակված, հողաշեն խրճիթներում միշտ էլ կիսախավար, խոնավության ու բորբոսի հոտ։ 
Հասկանում ես, թե ինչո՜ւ են ասում. 
— Մի տե՜ղ լիներ, քոչեինք։ 
Ալելուն Սիսիանի հետամնաց գյուղերից մեկն է: Եվ իզուր չէ որ «Մաճկալի» խմբագրությունն ընկ. Մյասնիկյանի նվիրած տասը թերթից մի օրինակը Այելու գյուղին է ուղարկում ։ 
Կեղտոտ է գյուղը, փողոցները ծուռ ու մուռ, տներն անհամաչափ, մեկի կտուրը փողոցին հավասար, մյուսինը՝ բարդու բարձրության։ 
Արևի տակ աղբակույտերն են նեխվում, ու փողոցում, շվաք անկյունում ծուլորեն մեկնվել է որոշ տարիք անցրան մասը, գյուղի աղևորը, որ էլ հանդ չի գնում, հորանջում է