Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/355

Այս էջը սրբագրված է

էլ չունենք,— ասում էր կոոպերատիվի գործակատարը, որը խանութի հովում կարդում էր Շիրվանզադեի ժողովածուն։

Նախագահը շաբաթօրյակ է կազմել դպրոցի փլած պատը շինելու։ Տունը մի ֆահլա պիտի տա։ Հավաքում է ցուցակի համաձայն, աշխատանքը բաժանում ու ճամփու դնում։ Հարցնում եմ գյուղի դրության, խորհրդի աշխատանքների մասին։ 
— Դե գեղ ա, էլի, կառավարում ենք,— ուսերը շարժելով ասաց նա ու մի քիչ հետո ավելացրեց,— չէ, հիմա էնքան էլ հակայություն չկա։