Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/362

Այս էջը սրբագրված է

Ցուրտ է։ Առանց յափունջու վրանի տակ նստել չի լինու, Արանից մեկն եկել է, պատմում է գյուղից։ Հունձն ալդ սկսվել է այնտեղ, շոգ է անտանելի։ Բերքի մասին են հարցնում։

Եկվորը պատասխանում է ընդհանուր աոմամբ, բայց ամեն մեկն աշխատում է իր արտից տեղեկություն իմանալ։ Եվ հարցեր է, որ տալիս են։ 

— Դե, էգուց կանուխ պիտի գնանք։

Հինայած մորուքով ծեքունին է, որ Ալիշ֊բեյի դիլբանջ լինելուց էր պատմել։
Եվ որոշում են լուսաբացին ճանապարհ ընկնել։ Տղամարդիկ պիտի գնան, հունձն անեն և էլի ետ գան։ Այնտեղ գյուղում մարդ չի մնացել։ Շոգին դիմանալ չի լինում։ Դռները շատ անգամ թողնում են բաց և իրենք սար քոշում։ Գյուղում թողնում են մի քանի պահապան, որոնք արագիլի նման, կտուրների վրա, իրենց հմար բարձր տեղ են շինում մոծակից ու կարիճից ասվտանգ  լինելու։
Վաղը պիտի գնան, հնձեն արտերը, խուրձերը թողնեն արտում ու վերադառնան։ Կալը ուշ են կասում, աշունքվա սո ւ, սարից իջնելու ժամանակ։ Իմ տանտերն էլ է պատրաստություն տեսնում։ Սրաքարն ու մանգաղն է հազրում, տրեխի ծակ տեղերն է կարկատում։ Իսկ հիվանդ սկեսուրը հարսին պատվիրոմ է ճամփի  պաշար շինել։ Մութ է արդեն։ 

Օբաների առաջ խարույկներ են վառվել։ Մի տեղ իրիկվա ընթրիք են եփում, մի ուրիշ տեղ սարից մի քոչվոր է թրջված շորերը չորացնում։

Խարույկները թեժանում են, երբ մի կապ չոր ցաչ գցում. բոցը բարձրանում է, կայսեր ն թռչում վեր, պ.. մութի մեջ ու հանգում ։
Խարույկի շուրջը նստոտել են, խոսում են բարձրաձ յԱ. մեկը զիլ ձայնով նախիրից ետ մնացած կովին է ետ կանչում Եվ ձորերը թնդում են նրա ձայնից: