Այս էջը սրբագրված է
- Հավ էլ չունեն իսկի, նրանց շեմքում կատու էլ չի մլավում:
Աղքատներն ամռանը հասկաքաղ են անում, մի փոքր հացով սրա-նրա արտը քաղհանում, շալակով փայտ են բերում, ծախում կա թե հարևան գյուղերում մշակ վարձվում: 20 տուն գաղթել է բակու և աշխատում է նավթահորերում: Այնտեղ նրանք ավելի լավ են ապրում, քան գյուղում և գյուղ վերադառնալու մտադրություն էլ չունեն: Դպրոց չունեն: Եկող տարվա համար որոշել մի սենյակ պատրաստել: Նստարանների վարձը Բաքվի միությունն է խոստացել տալ: - Վարժապետ չունենք, մեր գյուղը դժվար թե գան, - ասում են գյուղացիք: Իրենց գյուղից մեկին ուղարկել են Բաքու, որպեսզի կուրսերում ավարտի, ուսուցչության պատրաստվի: Հիմա թլ ցենզի խնդիր կա, խեղճը շվարել է, հույս չունի, թե կկարողան քննություն տալ: - Աղքատ ենք, համա գիտակից, - մի առանձին հպարտությամբ ասում է ընկեր Արամայիսը՝ բջջի քարտուղարը: Գյուղում կա 60 պիոներ, որոնք լավ կազմակերպված են, կանանց միության 45 անդամ ունի: Ձմեռվա ընթացքում կանոնավոր պարապել են: - Նոր կենցաղն սկսել է տիրապետել, - ասում է ընկեր Արամայիսը և պատմում է, թե ինչպես է մեռնում գյուղում չքավոր մի երիտասարդ: Քահանան պատրաստվում է թաղելու, իսկ իրենք մինչև լուսաբաց նստում են ու սովորում հեղափոխական երգեր, դրոշակ պատրաստվում և առավոտյան մեծ շուքով թաղում: Հողը պակաս է, տեղը քարոտ: Հողային խնդիրը խճված է: Այս տարի ցանքսերը երաշտից ու ձմռան ցրտից վնավել են. մուկն էլ մի կողմից է վնասել: Հույս են դրել այգիների վրա, գուցե մի բան ստացվի: Այգիներում էլ հիվանդություններն են տարածվել, իսկ գյուղացիք՝ բժշկության ձևերից անծանոթ են: