Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/375

Այս էջը սրբագրված է

ԽՈՏ



Երբ «Կատարի խաչի» բարձունքից նայում եք ներքև, խոր ձորին, որի միջով արծաթե գոտու պես ձգված հոսում է Որոտան գետը և պսպղին տալիս այգիների մութ կանաչի մեջ, երբ նայում եք ձորին ու գետին, որի երկու ափերը վայրի ընկուզենիներ են բուսած՝ հաստարմատ, դարավոր, իսկ քիչ վերև, ժայռի ծերպերին, գյուղերն են թառել. ամեն մեկը ցինի մի բուն,— չեք ուզում հեռանալ «Կատարի խաչից», նեղլիկ կածանով իջնել ներքև։ 
— Չու, չու,— լսվում է ընդհատ մի ձայն քերծերի ետեվից։
էշը բարձրանում է զառիվերով, ականջները լոշ շարժում, և նստողի երկար ոտքերն էլ մորթած հավի վզի պես կախվել են մինչև գետին։ 
Հարցնում եմ Որոտանի մասին։
 — Մի շահու էլ օգուտ չի տալիս,— ասում է և էշը պահում— եղած չեղած մեզ համար մի հաշիվ հալա տարին մի քանի գլուխ ապրանք ա ռեխ գցում, տանում...
 Իսկ եթե բետոնի հունի մեջ դնես, բանդին երկաթե շլյուզներ կախես, շառաչելով թափի, ջուր տա լանջերի ցամաք մացռուտին, քանի միլիոն շահու օգուտ կտա...
 Ապերը կարծես միտքս հասկանում է և ասում, որ այդ էլ ՛ — Հաստատ մնա էս կառավարությունը։ Ոսկին գիր գըլխիդ ման եկ մեկէլ օրը իմ մի աջառս կորել էր, գնացի Բարկուշատի ձորում գտա։ Բա ես կարող էի առաջ Բարկուշատ գնա՞լ։