Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/390

Այս էջը սրբագրված է

քանի տուն ճնշում ա էլի։ խի՞ չէք խոսում, պապանձվել եք, որ էգուց պատերի տակ փսփսաք...

Մի քանի հոգի կանչում են. 
— Դուզ խոսք ա, ճշմարիտն էդ ա։
Գերասիմը ավելի է ոգևորվում. 
— Դե մի տուր, ժողովի գիրքը բեր, էն որ գրել ես, թե ի գիտություն, տուր ընկեին էլ կարդա, իմանա ի գիտությունը որն ա... 
Նախագահը ուզում է կոծկի, թե այդ հին բան է, ժողովին չի վերաբերում, բայց Գերասիմը համառ է։ Թերթում եմ գյուղի խորհրդի մատյանը.
«Որոշեցին. Ընկ. Ավագը զեկուցում տվավ, որ Գերասիմը, որն որ հանդում վար անելիս ուշքը գնացա։ «Որոշեցին. Ընդունեցինք ի գիտություն»։
— Բա ես ընկնավոր ե՞մ, որ վար անելիս ուշքս գնաt Աղբերս ա թակել, այ ասում եմ, էդ ա ի գիտությունը...— կանչում է Գերասիմը։ 
Աղբերը փորձում է Վրա հարձակվել, պահում են, հետո զոռով ժողովից դուրս անում։ Սաստում են Գերասիմին, թե  լեզուդ հավաք արա, գեղը խայտառակ մի անի։
Ժողովը տևում է մինչև աքլորակ այն չէ։ Որոշումը կտրուկ է, հաստատ. հողերը բաժանել, չունևորին կալ ու մարագի տեղ տալ։ Գերասիմին ընտրում են հեղկոմի անդամ։
Լուսաբացին Ղուղից դուրս եկանք։ Գերեզմանատան մոտ Գերասիմն ու ճղոտված, մսերը բաց լծեն ցին սպասում էին մեզ։ Մոտեցան, բարի լուս տվին, Գերասիմը թե՝ — Կարճ .ասեմ, մեզ տնատեղ շուտ հասցրեք, .հողերը բաժին արեք, թե չէ մեզ կխեղդեն։ ճղոտվածը չխոսեց։ Պռոշները կապտել էին...