Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/392

Այս էջը սրբագրված է

օրորոցի մեջ երեխան է քնած, կողքին մայրը նստել, հետը բերած սերմերն է ջոկում, որ վաղը ցանի ստացած հողում։ Վրանի առաջ վազվզում են երեխաները, մի պառավ կին ցեխից հավաբուն է շինում, հենց վրանի մոտ:

Մի ծեր մարդ, որի հագին տեսած երկրներից մի-մի կտոր շոր կա, հույն զինվորի շինելից մինչև ամերիկյան շլյապլը, երեք սպիտակ գառնուկների խոտ է տալիս։ Նստել է գառնուկների մոտ, նայում է նրանց և ուրախ է անսահման, որ կյանքի արևմուտին մի անգամ էլ գառներն իր քաղած խոտը կերան։ 
Վրանների մոտ գերաններ կան թափված։ Տաշում են, սարքում, մի տեղ աղյուս են պատրաստում, մի ուրիշ տեղ քար են տաշում, ավերակ տները քանդում են, որ ավերակների տեղ աղյուսն աղյուսի վրա նոր տներ կառուցեն, նոր Արմաշ, և դադրած, տարիների տարագրությունից բեզարած մարմինները հանգստանան։
Տրակտորները հերկում են վաղուց չվարած արտերը, որտեղ եղեգն է բուսնել և ուղտի խոտ, անմշակ մնալուց հողը շորաքյաթ է դարձել, ասես աշունքվա առավոտը եղյամ է ցողել։ Տրակտորներ շատ կան, հերկում են լուսաբացից մինչև արևմուտը, վայրի խոտերն արմատահան են լինում, արևի տակ սևին են տալիս պարարտ ցելեր։
Թխսկան դնող պառավը, որ ցեխից հավաբուն է շինել, թիթեղյա տաշտի մեջ ծխախոտի սերմ է ցանել, իր հետ հեռուներից բերած ծխախոտի սերմ։ Մլել են սերմերը, պառավն անհամբեր է, շուտ-շուտ դնում է մոտակա ցելին նայում, թե ե՞րբ պիտի մարգեր կապեն, որ ինքը ցանած սածիլը տնկի։ — Ռլ2Ւ ընկանք,— ասում է,— թեզ գայինք նե, հիմակ 30 տուն ու տեղնիս հազիր կընեինք։ Էվ ինչքան անհամ բեր է տուն ու տեղ ^ազիր անելու, ի նչ- պես է դիմացել տարիներ մինչև այսօր, երբ մյուսները գե¬ րաններն են տաշում, աղյուս են թրծում, երբ պառավը գիտե արդեն իր ապագա տան տեղը։ 392