Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/399

Այս էջը սրբագրված է

տասխան: Եվ երբ նրանք իմացան, որ քարտեզի վրա գյուղը չկա, հուսահատվեցին, նրանց այնպես թվաց, թե երբեք հող չեն ստանալու։ Շաթրիզի երեսուն տունը եզ ՛ունի, երկու էշ, մի քանի այծ։ Չի չունեն, շատերը քլունգով են փորում հողը, ցանում կորեկ։ Ուտում են կորեկ հաց կամ կորեկին խառնում գարի։ Անասելի աղքատություն կա։ Քիչ է այդպես ասել։ Վարազն անտառում ավելի լավ է ապրում, քան շինականը Շաթրիզում։ Տան ստվերում նստել, պատմում էին գյուղի կյանքից։ Մարդիկ տարիներով թեյ չեն խմում, թեյը հիվանռի համար սրտի ուզելիք է։ Կողքիս նստել էր մեկը, որի բրդե շալվարի ճեղքից երևում էին մսերը։ Չկար մեկը, որի հագուստը գզգզված չլիներ, կեղտոտ. կտորը կեղտից փտած, գունավոր թելերով կտորներն իրարից կապած։ Քաղաքի աղբակույտերում ընկած հին լաթերը գուցե հարսանիքի շոր լինի Շաթրիզի համար։ Խոսք ընկավ սապոնի մասին։ — Որ գյուղը կրակ տան, ասեն կես գրվանքա սապոն հանեք, չենք ՛կարող։ Շորերը մոխրաջրով ենք լվանում... Զարմանալի տներ կան Շաթրիզում։ Տան միայն մի պատն է երևում, ցածլիկ դռնակով։ Երեք պատը հողից է, կտուրներին' թփեր, մասրենի, վայրի տա՛նձ։ Կարմիր քարից են տները, և երբ ներս ու դուրս են անում, անծանոթին այնպես է թվում, թե նրանք ժայռի փչակի մեջ են ՛մտ՛նում կա՛մ գետնի տակ, մի աղվեսաբուն, կտուրից դուրս գալու ՛համար։ նույն դոնից մտնում են եզն ու այծը։ Տնից տուն շատ նեղ արահետ է, կողքերին փշի թփեր։ Կարծես ամեն տուն առանձնացած է ապրում, հարևանի ՛մոտ գնալու հարկը ՛չունի, դրա համար էլ ճանապարհ չի շինել։ Տուրքը հավաքել են։ Շաթրիզը հիմա էլ զարմացած է, թե ինչպես են իմանում հարկատուների անունները, ինչպես են հարկ որոշում։ Հարկահանը երբ հասել է Շաթրիզի բարձր քարի գլխին, ցաքուտի ետև պահված տնակին, շները հաչել են, տան տերը վերից ձայն է տվել, թե ո՞վ է եկողը: