Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/403

Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹ ԲԱԿԸ Ես մի անգամ էլ տեսա ծանոթ բակը։ Դարպասով ներս մտնելիս թվաց, թե պիտի մոտենար մշերի Աբրոն' ծեր դռնա¬ պանը. պիտի հարցներ, թե ո՞ւմ եմ ուզում տեսնել։ Դարպասի մոտ ոչ դռնապանը կար, ոչ նրա տախտակյա տնակը։ Ինչքան փոխվե՜լ է բակը... Նոր մարդիկ են անց ու դարձ անում, և այնտեղ, որտեղ առաջ դուք շարք էիք կանգնեցնում ձեր «սան»-երին ժամ տանելու, այնտեղ արևառ դեմքով, ոտաբոբիկ պիոներներն են մարզանք անում, կեծացած սալքարերի վրա թմբուկի զարկերի տակ քայլում։ — Մե՜կ, երկու, ա՜ջ, ձախ... Այն ժամանակ, երբ մեր շարքերը սազերի պես օրորա- լով, գլուխները կախ, դեմքերին ձանձրույթ, ձգվում էին առվի մոտ բուսած լորենու ստվերից մինչև վանքի պատերը, դուք էլ հետևում էիք մեր շարքերին, ձեր քայլերն էլ առանց չա՛փի, առանց թմբուկի զարկերի։ Ւնչ ծիծաղելի կշիներ, եթե մեկը հրաման ՛տար. — Մե՜կ, երկ ու, ա՜ջ, ձախ... Գիտե՞ք, որ մեր ամբողջ կյանքը հիմա ռիթմով է, զար- կերը չափով, դոփյունը շեշտակի։ Իսկ առաջ, հենց այս նույն 20 բակում, դպրոցի կամարների տակ դոփյուն չկար, խաղաղ էր, ինչպես վանական խուց։ Ծեգին ազդարարի զանգերն էին ծլնգում, սկսում էր օրը' երեկվա նման։ Բակում լորենիներ կան։ Այն տարիներում էլ ամեն գարնան կանաչում էին ծառերը, և երբ դասարանում մի վարդապետ մեկնում էր «Կորնթացոց թղթի» իմաստը, բաց պատուհանից շատ աչքեր էին նայում լորենու ճյուղերին, որոնց վրա