Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/409

Այս էջը սրբագրված է

ԿԱԾԱՆՈՎ Արևը կախ էր ընկել դեպի մայրամուտ, երբ մենք մեր ետևում թողինք Ահնաձորի անտառները և ծեր ունի անտառա¬ պահի Վերջին պատմությունն այն մասին, թե ինչպես ձմռան լուսնկա մի գիշեր արջը դուրս եկավ կաղնուտից, ինքն էլ բեր¬ դանով էր և այլն: Որսորդի սովորական պատմություն, որի իրական լինելը դժվար է որոշել, քանի որ վկան արջն է ու լու¬ սինը։ Արջը իբր թե վիրավոր փախավ։ ՛նեղլիկ կածանը, որ անտառի խորքերում հաճախ էր կոր¬ չում չոր տերևների մեջ, անտառից դուրս գալուց հետո ավելի 10 լայնացավ, ձիերը փնչոցով բարձրացան սարն ի վեր: Գագաթին Կատարի խաշի սպիտակ ժայռերը մեջք-մ եջքի տված բարձր բուրգ կին կազմել։ Մարդու աշխատանք չկա այնտեղ, ոչ ոք չէր տաշել սպիտակ ժայռերը։ Ոայց այնքան նման են սրբատաշ պարիսպների։ — Զերծերի գլխին խաչ Iկա,— ասաց անտառապահը, երբ նկատեց, որ մեր հայացքները դեպի ժայռերն են ուղղած։ — Առաջներում շատ էին ուխտ գալիս։ Ետևի կողմից ճանապարհ կաt Մեկզմեկ բարձրանում են, մտնում քարայրի մեջ։ Մութ քարայր է, ոչ գիր կա, ոչ խաչ։ Վերևից, մթին քա- 20 րատակում, ջուր է կաթում։ Էնքան են ման եկել, բայց չեն գտել ջրի ակը։ — Իսկ ջուրն ի^նշ է լինում,— հարցրեց ընկերս անտա¬ ռապահին։ — Կորչում է քարատակում։ ձենց էն ջրի համար են ուխտ գալիս։ Պատմեց, որ գյուղերում հավատք կա, թե Կատարի խաշը 409