Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/415

Այս էջը սրբագրված է

գոնն անցավ։ Լաց էր լինում և լացից ուսերը ցնցվում էին։ Սպասեցին այնքան, մինչև ֆուրգոնը ծովեց ձախ, ծածկվեց բլրակի ետև։ Դանդաղ ու ծանրաքայլ վերադարձան ետ։

Այդպես դառնում են դյուզի գերեզմանատնից, խումն-խումբ, գլուխները կամացուկ օրորալով։ Ամենից վերջին քայլում էր այն կինը, որ վերջին համբուրողը եղավ։ Կինը մի քանի անգամ ետ դարձավ, նայեց։ Ֆուրգոնն էլ չերևաց։ Մեր ճանապարհը դարձյալ զառիվայրով էր։ Ծերունի անտառապահը մեզ ցույց տվեց ճանապարհը, մի քանի անգամ ասաց, թե Կարմիր քարին հասնելուց պիտի աջ գնալ,մոտեցավ, ձեռք տվավ մեզ։ — Աղվեսը, կույր աղվեսը,— հիշեցրեց նրան ընկերս։ Անտառապահը ծիծաղեց։ — Գիշերս գայլերը երևի ցրիվ են տվել… Կույրը շատ չի ապրի։

Սպասեց այնքան, մինչև բարձրացանք զառիվայրի գլուխը։ Հետո ձին թեքեց գյուղի կողմը։ Այդ երկրում մի շաբաթ մնացինք։ Վերջին սարի գագաթից երևաց ընդարձակ հարթությունը, որի հորիզոնը հալվել, խառնվել էր երկնքի կապույտին։ Թվում էր, թե կապուտակ ծով է և ոչ ցամաք տափաստան: Ձիերը ետ տարան ծանոթ սարերը, քարատակ գոմերը, ուր ծնվել են նրանք, կերել գարի ու սարի խոտ և վարժվել մագլցելու քարափները, փնչոցով զառիվայրը բարձրանալու։ Մի քիչ ներքև լայն ճանապարհին կանգնել էր փոշոտ մեքենան, մենակ մնացած բուղայի պես մռնչում էր։ Փակում էիր աչքերդ, և քեզ թվում էր, թե նավակ է օրորվում ջրերի վրա։ Մեքենան փոշու ամպ էր թողնում ետևից և ծածկում եկած ճանապարհը։ Ավագի հատիկները անիվների տակից թռչում էին հեռու։ ճանապարհի կեսին մեքենան դանդաղեցրեց ընթացքը։ Մի ֆուրգոն անիվը ջարդել, մնացել էր։ Տերը ձին նստել, գնացել էր նոր անիվ բերելու։ Մեքենան շատ զգույշ, համարյա սողալով, անցավ ֆուրգոնի կողքով։ Կապոցների վրա նստողները նայեցին մեզ։ Մեկը թե'