Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/418

Այս էջը սրբագրված է

Ո՞վ էր հրել դիմումը և ինչի՞ մասին։ Կուրիս գյուղացի Անդրեաս Հովհաննիսյանը նույն գյուղի հողաբաժանքի մասին։ Կարգում են, զարմանում ։ Այսպե՞ս էլ դիմում, մի՞թե այդքան անարդարություն է եղել հողերը բա՛ժանելիս։ Ի՞նչ էր գրել կուրիսեցի Անգրեասը իր սեփական ձեռքով, թղթի չորս երեսի վրա։

«Կուրիսում հողերը շափելիս Ոչինչ չեն խնայել։ Քարերր, քոլերը, պատերը, անպետք հողերը չափել են, բաժանել»։ Եվ դրանից տուժել է աչքավոր դասակարգը», հողաչափը ոչ մի ուշադրություն չի դարձրել գյուղացոց բողոքին, սպառնացել է ծեծով, գյուղացիք էւ սուս են արել, համաձայնվել բաժանքին։ Այդ գրելուց հետո Անդրեասը իր ցավից է դրում. «Ինձանից խլեցին իմ սեփական հողերս, որոնք ինձ ապրուստի միջոց էին տալիս։ Հինգ հարյուր վազ ունեցող խաղողի այգի եմ տվել, կարծելով թե ձեռք կվերցնեն ինձանից։ Սակայն որտեղ… Առանց իմ կամքը հարցնելու խլել են ինձանից ամենադավ հողերս, ինձ Ղրկելով ապրուստից Դիմումի վրա, վերև բերած այս խոսքերի դիմաց Գերագույն Խորհ ուր գից» մի ընկեր կարմիր մատիտով նշանակել է «չքավոր դասակարգ», երևի քննիչին հիշեցնելու համար Անգրեաս Հովհաննիսյանի այն խոսքը, թե «հողաչափը չքավոր դասակարգին ճնշել է»։

Հողաբաժանքի դեմ բողոքելուց հետո կուրիսցի Անդրեասը ավելորդ չի համարել նկարագրել գյուղի ներքին կյանքը, նրա պակաս կողմերը, որպեսզի կարդացողի համար պարզ լինի, թե ինչքան ծանր դրության մեջ է. Կուրիսը և ինչքան արդար է ինքը' Անդրեասը։

ԳԱՅԼԵՐՆ ՈՒՏՈՒՄ ԵՆ ԳԱՌՆԵՐԻՆ

«Մեզանում այն է նկատվում,— գրել է Անդրեասը,— որ ջուրս պղտորել ես, պետք է քեզ ուտեմ»։ Երևի ուզում է հիշեցնել գայլի և գառան պատմությունը, ցույց տալու համար, թե ինչպիսի գայլեր կան Կուրիս դյուզում, գայլեր, որոնք մի պատճառ են փնտրում Անդրեաս Հով-