Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/419

Այս էջը սրբագրված է

հաննիսյանի «չքավոր դասակարգին » դառան պես կուլ լոս Դրանից հետո Անղրեասը գրել է,«Տեղն է գալիս Միքայել նալբանդյանի խոսքր, թե ազատություն կա, բանտից շատ նեղ է։ Կուրիսում մի ահռելի ուսումնարան ենք կառուցել և ես 2 տարի տուժել եմ, մեջքիս դաճ ու քար կրելով, որից ավելի քայքայվել եմ Եվ դարձյալ խոսքը շուռ է տալիս հողի մասին «Իսկ հողը շնչի են վերածում։ Խնդրում եմ հինգ շնշի իսկական հող թողնել ինձ։ Հավատացնում եմ, որ իմ հողերս ինձ համար իբրև, կանոնավոր ապրելու միջոց շատ քիչ են նաև մի սխալ, որ ինձ տվել են լորս շնչի, այնինչ ես հինգ շունչ եմ։ Այս բոլորը կարդալուց հետո մարդ ակամա զարմանում է այն հողաչափի վրա, որ ջորու վրա նստած եկավ, չափեց ու գնաց և գրեց, թե հողաբաժանքը կանոնավոր է, և բողոք չկա։

ԱՆԴՐԵԱՍԸ ՛ՊԱՇՏՊԱՆՈՒՄ է ՉՔԱՎՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻՆ

«Ձեզանից բարձր էլ ո՞ւմ դիմենք,— հարցնում է Անդրեասը «Գերագույն» Խորհրդին և ավելացնում, — Տեղն է գալիս Ռաֆայել Պատկանյանի «Վանեցոց գանգատը, «Աստված, որ դու շատ բարի ես, մենք վար, դու վեր, շատ հեռու ես, խոշոր գործերով կպարապվես, ապա որին մենք գանգատվենք»։ «Վանեցոց գանգատն» անելուց հետո կուրիսեցի Անդրեասը բողոքում է գյուղում կատարված մի շարք գողությունների մասին, որի դեմ խորհուրդը ոչ մի միջոց ձեռք չի առել։ Օրինակ, ամառվա ընթացքում նրա պատշգամբից գողացել են մի կարպետ, գողն այդպես էլ անպատիժ մնացել է։«Մեղանում օրենքները գոյություն չունեն, թալանում են ամեն բան ազատ կերպով։ Հույս ունեմ, որ Գերագույն Խորհուրդը ուշադրություն կդարձնե այս չարիքը վերացնելու։ներողություն խնդրելով, որ երկար է գրում, Անդրեասր, գանգատվելով գյուղի, հավերից «ինչո՞ւ հավերը չեն բանտարկում, որ ցանքսը չփլացնեն», — գրում է կուրիս ցին) հայտ-