Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/420

Այս էջը սրբագրված է

նում է, Որ փոստի ծախքը չկարողանալով գտնել, դիմումն ուղարկում է շատ ուշ։ Հե՜յ գիտի «չքավոր դասակարգ։

ԴԻՄՈՒՄԸ ՀԱՍԱՎ «ԳԵՐԱԳՈԻՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ»

Հենց որ գործավարը այս դիմումը դնում է «Գերագույն Խորհրդի» մի ընկերոջ սեղանի վրա և այդ ընկերն էլ ուշի ուշով կարդում է կուրիսցու գրածը, հենց նույն օրն էլ կարգադրվում է քննել, տեղում մանրամասն ստուգել, թե ինչե՞ր է կատարվում Կուրիսում, ի՞նչ թալանի մասին է խոսքը, ո՞վ էր այն հողաչափը, որ ցեխը ձյունով ծածկեց, ձյունը հալվեց ու տակից ցեխԸ երևաց։

Բավականին ժամանակ անցավ, մինչև այդ կարգադրությունը ձեոքե ձեռք անցնելով, հասավ Կուրիս գյուղը։ Փոքրիկ թղթի հետ միասին գյուղ գնացին և մի քանի մարդիկ, ժողով անելու և քննելու, թե երբ է թալան եղել, ինչ գողեր են,որ ազատ ման են գալիս և ինչիցն է, որ Կուրիս գյուղում օրենքները չեն գործում և գառներին, ջուրը պղտորելու հասար, գայլերն ուտում են։

Ժողով են կանչում, ժողովում հողաբաժանքի հարցն են դնում, գողության, թալանի, կորած կարպետի, մի խոսքով այն բոլոր հարցերի, որի մասին կուրիսցին գրել է իր դիմումի մեջ։

Հնարավորություն չկա ժողովին մասնակցող գյուղացիների ասածները մեկ֊մեկ գրելու, ինչպես և նրանց գրավոր ցուցմունքները տալու։ Եթե Կուրիսի գյուղխորհուրդը մի թուղթ էր ստացել «շտապ քննություն կատարելուն մասին, այդ ժողովիցհետո Կուրիս գյուղի հողաբաժանքի և Անդրեաս Հովհաննիսյանի գրած հարցերի մասին դրանից ավել թուղթ է գրվում։

Ի՞նչ է պարզել քննությունը, ի՞նչ է ասում Կուրիսի չքավոր դասակարգը Անդրեաս Հովհաննիսյանի մասին։

Ամենից առաջ հաստատվում է, որ նրա հինգերորդ շունչը, որին հող չեն տվել, ծնվել է հողը բաժանելուց հետո։ Իհարկե, հողաչափը հանցավոր է, որ հուլիսին է հողերը բաժանել և երեք ամիս չի սպասել, որ Անդրեասը մի ժառանգ էլ ունենար։