Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/421

Այս էջը սրբագրված է

Անդրեասը Կուրիսի հողով հարուստ մարդն է եղել։ Տարիներ շարունակ նրա հողերի վրա ուրիշներն են մշակություն արել, իսկ ինքը քաղաքներում ապրելով, ազատ մամերին կարդացել է Ռաֆայել Պատկանյանի վանեցոց գանգատները։

Ոչ մի այգի չի տվել, հինգ հարյուր վազով։ Անդրեասը հողով լրիվ բավարարված է և նույնիսկ մի քի էլ ավելի։ Այդպես էլ գրված է համայնքի արձանագրության մեջ•

Անդրեաս Հովհաննիսյանը Պատվակ անվանվող տ՛եղում ուներ երկու մեծ հողամաս։ Այդ հողամասերից մեկը, որ ավելի վատ էր, կտրված է, իսկ մյուսը, որն ավելի լավ է, թողնված է իրեն։ Նա ստացել է հողատերի նորմայով և լավ կատեգորիաս։

Մարկայի փող չունեցող Անդրեասը, որ իր դիմումն ուշացրել էր դրա պատճառով, միջակից բարձր տնտեսություն ունի, գյուղի ունևորներից է։ Իսկ ի՞նչ գողություն է, որ կատարվել է Կուրիսում և գողերին անպատիժ են թողել։

ԿՈԻՐԻՍՈԻՄ ԳՈՂՈԻԹՅՈԻՆ ԵՎ ԹԱԼԱՆ

Կուրիս գյուղում երկու տարվա ընթացքում անթիվ անհամար գողություն է եղել։ Տարել են մի ուլ և երկու հավ։ Ոլը հետ է մնացել հոտից, կոլրիսցի երկու ջահել ուլին պառկեցրել են փոսի մեջ և դանակը խրել կոկորդում։ Ուլը բղավել է, օգնություն կանչել գյուղխորհրդից, բայց նախագահը չի լսել և կոլրիսցի երկու ջահել ուլը անուշ են արել, բայց մյուս օրն ևեթ վճարել են ուլի արժեքը։ Իսկ հավերը գողացել են անհայտ չարագործներ։ Կալը կալսելիս հարևանի երկու հավ դեզի վրա քուջուջ անելու համար արժանացել են մահվան և տապակվել են կալատիրոջ կաթսայում։Կուրիս գյուղում եղել է մի չտեսնված թալան, որի համար իրավունք ուներ Անգրեասը բողոք տալու «Գերագույն Խորհրդին»։ Գյուղի հովիվը ամառվա շոգին անցնում է մի բոստանի կողքով, աչքն ընկնում է կանաչ վարունգին։ Սարի չոբա՜ն, Կուրիսի վարունգ... Հովիվը թռնում է ցանկապատի վրայով, ծոցը լցնում է վարունգով։ Հարա՜ յ֊հրոց, աղմուկ- աղաղակ։ Հովիվը կարողանում է միայն վարունգի կեսը կուլ