Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/422

Այս էջը սրբագրված է

տալ, որովհետև տերը վրա է հասնում, բկից բռնում։ Ահա միակ թալանը երկու տարվա ընթացքում։ Ժողովում քննում են Անդրեաս Հովհաննիսյանի պատըշգամբից գողացած կարպետի պատմությունը։ Այս ամենից զարմանալին է: Դուրս է գալիս, որ կարպետն ուրիշինն է եղել, կարպետը կորել է գյուղի դպրոցից։ Մեկը վեր է կենում և հայտարարում, որ ինքը «կասկածում է Անդրեաս Հովհաննիսյանի վրա նույն կարպետի մասին»։

ՔՆՆՈԻԹՅՈԻՆ ՄԻՆՉԵՎ «ՅՈԹ ՊՈՐՏԸ»

Ասում է ինչքան անտառի խորքը մտնես, այնքան շատ ցախ կհավաքես։ թննում են Անդրեասի <րյոթ պորտը», և պարզվում է, որ հնում կուրիսցին ինչ-որ պատմություն է ունեցել, որի համար նրան գյուղից հեռացրել են։ «Անդրեաս Հովհաննիսյանը խարդախ մարդ է։ Հողաբաժանքից հետո լարված դրության մեջ է մեր գյուղում։ Նա անցյալում էլ խարդախ մարդ էր, որին հեռացրինք գյուղիցս։ Եվ միայն վերջերս է եկել գյուղ․․․»։ Այսպես են ասել գյուղացիք նրա մասին, քննության ժամանակ։ Կա մի հեքիաթ, թե ինչպես երկու սոված մարդ թագավորի ախոռի կտրան մի հատ չամիչ են գտնում, փորում են կտուրը, ավելի շատ են գտնում, վերջը ծակում են և ընկնում չամիչով լի ախոռը։

Քննության ժամանակ փորել են, մի չամիչ են գտել, միքիչ հետո երկուսը, երեքը, և վերջն ընկել են Անդրեասի ախոռը, այսինքն գտել են իսկական պատճառը, որի մասին արձանագրության մեջ միայն երկու խոսք է ասված։

Անդրեասը մի ուրիշ գյուղացու շատ ծածուկ հայտնել է — Դու մի քիչ հեռու կաց, ես խորհուրդը ցրեմ։ Այդ մասին ես աշխատում եմ։ Եվ նույն ճանապարհով մի թուղթ էլ գնաց, ուղղված Կուրիս գյուղի բնակիչ Անդրեաս Հովհաննիսյանին։ Կուրիսցին կարդաց, աչքերը չռեց։ — Ձեր դիմումը թողված է անհետևանք․․․