Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/423

Այս էջը սրբագրված է

„ՍՈԲՈԻԶ”

էլեկտրական մեծ լամպերը լույսով ողողել էին կայարանի պերրոնն ու զուգահեռ ընկած երկաթգծերը։ Անձրևը նոր էր դադարել, և լույսի տակ պերրոնի սալահատակը փայլփլում էր մաքուր սրբած հայելու պես, իսկ ռելսերն ասես ապակե ձողեր Լինեին։ Անձրևաջուրը խառնվել էր ռելսերի մոտ թափված մազութին և շպալների արանքում գոյացրել սև, փոքրիկ լճակներ, որոնց յուղոտ մակերեսն արտացոլում էր լամպերի լույսը։

Հերթական գնացքն ուղևորվել էր։ Մի քանիճ աչքերն անքնությունից ուռած ուղևորներ հենվել էին փայտի մեծ աթոռներին, ննջում էին, ոտների արանքում կապոցներ, տոպրակներ։ Կարմիր֊կանաչ լապտերներով կոնգուկտորներ, անբաժան կողովը կամ մեծ կողպեքով արկղը թևի տակ, գնում պաչիս էին, մտնում հերթապահի սենյակը կամ զանգի մոտ կանգնած զրուցում։ Աեղտոտ գոգնոցով մեկն ավլում էր առանց այն էլ անձրևից լվացված պերրոնը։

Երրորդ գծի վրա տասնհինգի մոտ ապրանքատար վագոններ կային, առանց շոգեմ եքենայի։ Յուրաքանչյուր վագոնի առաջ խռնվել էին տղամարդ ու կին, կանչում էին, ծիծաղում, խոսում։ Պերրոնի վրա անց ու դարձ անողները երբեմն կանգնում էին, նայում վագոնների կողմը, ծիծաղում,եթե լսվում էր սուր մի խոսք կամ հանաք։ Վսեոբուչի գնացող գյուղացի երիտասարդներ էին։ Հեռվի մթության մեջ, մերթ ընդ մերթ, գիշերահավի պես կանչում էր շոգեմեքենան, որ պիտի գար, տասնհինգ վագոններն առներ ու տաներ։