Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/424

Այս էջը սրբագրված է

Երգ, աղմուկ, աղաղակ և այդ ամենի հետ մի քանի զուռնա ու դհոլ, մի զիլ ծլնգացնող դուդուկ, որ ծղրտում էր առավոտյան գետի ափը վազող սագերի պես։ Յուրաքանչյուր վագոնի առաջ հավաքվել էին գնացողների հարազատները, նրանց խառնվել էին և կոնդուկտորներ, կայարանի հերթապահ ծառայողներ, կառապաններ և սոսկական ուղևորներ, որոնք հաջորդ գնացքով պիտի մեկնեին։

Մի վագոնում քյալալեցիք էին, մյուսում հոռոմցիք, երրորդում մաստարեցիք ու թալինցիք։ Վադոնից վագոն ձայն էին տալիս, ամեն վագոն աշխատում էր իր զուռնան զլել, իր վրա դարձնել ամբոխի ուշադրությունը, ամենից համով խոսք ասել և ծիծաղեցնել, ծիծաղու կոտորել։

— Գյադա շալե, տո շալե,— ձայն էր տալիս մի հոռոմցի, որ ուրախությունից, թե գինուց հարբել, անվերջ երգում էր, պարում։ Ընկերները նրան մի կերպ բարձրացնում են,տեղավորում վագոնում ։ Ոայց հոռոմ ցին վագոնի մեջ էլ է պարում. շխրտում են հատակի տախտակներն ու մեկ էլ' հոպ, վա դոնից թոնում է ներքև, պարը շարունակում։

— Ջոկապետ ջան, հորդ հոգուն մեռնիմ… Տո, թողեք խաղամ… Մյուսները ծափ են զարկում: Հոռոմ ցոլ կենտ պարը քիչ հետո դառնում է շուրջպար։ Պարում են բոլորը' <րսոբուչ» գնացողները, կառապան ու միլիցիոներ, կոնդուկտոր ու տե- լեֆոնիստг Պարին զոռով խառնում են և մի պառավ կնոջ, որ մինչ այդ որդուց չէր հեռանում, խոսում էր, և ամեն խոսքի հետ արցունքն էր ծլլում։

Պարում էր պառավը մյուսների հետ, ճվում էին, ճչում, իսկ պառավը պարելիս էլ աղլուխով արցունքն էր սրբում։ — Ով ծափ չզարկի կնիկը մեռնի… — Տո Լևոն, ծափ տու, Շուշանդ մոոցա՞ր։ Ու Լևոնը ծափ է տալիս, ծափի հետ միտքը թռչում է Մաստարա' Շուշանի մոտ։ Մյուս վագոնի առաջ մի այլ խումբ է պարում։ Աշխատում են գետնին ավելի պինդ խփեն, զուռնան զիլ է կանչում, պարողներից մեկը զուռնայից էլ բարձր ձայն է տալիս.