Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/425

Այս էջը սրբագրված է

— Տո, հոռոմցիք, ուռած փորեր է ի՞նչ եք տզկել… Ջան քյալալաըիք, տո շալե՜, Մուկուչ, «Հոպոպը» շալե։ Պարը փոխում են։ Հոռոմըիների մոտ հավաքվածներից ոմանք նրանը մոտ են պնում, ուրիշ վագոններիը են գալիս և ոգևորված զուռնան մեկ ծկլթում է, մեկ հանդարտ է կլկլում։ Հոռոմըին ճարպիկ շարժումով բարձրանում է վագոն և բարձր կանչում․ — Տո Տերտերանց Օնիկը չե՞մ ես… ընկերներ և բանվորներ, ես ձեր ջանին ղուրբան… խորհրդային իշխանության վով որ մտքեն հակառակ է, ես էնոր ականջը… Ամբոխը հռհռում է, ընկերները փորձում են ներս տանել նրան, բայը հոռոմ ըին նրանը ոտների արանքով դուրս է պրծնում, թռչում գետնին ու նորիը բղավում բեզարած զուռնաչուն — Տո չալե, ես քոլ կյանքին մեռնիմ․․․ Մի այլ վագոնում նստոտել են տախտակների վրա։ Մոմի թրթռաըող լույսի տակ հազիվ են երևում դեմքերը։ Վագոնի կիսամութ անկյունում նստած մեկը մեղմ, լալկան ձայնով երգում է. — Ընկել ե՜մ գերի՜.․․ — Օտար երկրներ.․․ Մյուսները ձայնակըում են այդ երգ-աղերսին, ամեն մեկը բառերի մեջ դնելով այլ իմաստ' կովի, եզան, հողի, Շաշանների հետ կապված։ — Նստել ես վագո՜ն․․․ — Սալդաթ բալա ջան։ Մի ծեր կոնդուկտոր, որ վերի վագոնների տակ կռանում, լապտերով նայում էր, մի պահ կանգնեը, լոեը այդ երգն ու դարձավ նրանը. — Տո ա՜յ օղուլ, ի՞նչ կուլաս։ Նիկալայի վախտն էղներ, մերդ լացացընեին։ Սոբուչ կերթաս Դիլիջան, հո Սիրիր լե՛ն չե... Երգողները մի պահ լռում են* քիչ հետո մի ուրիշն է բարակ ձայնով ծոր տալիս այն մասին, որ «երկնքուց» կախված է Սողոմոնի գիրքը, կարդացեք, իմացեք սալդաթի միտքը»․․․ Ուկրաինաըի մի քանի զինվորներ, որոնք վերադառնում