Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/426

Այս էջը սրբագրված է

են պահակատեղից, խառնվում են ամբոխին, հարցնում' թե ովքեր են գնացողները։ Մի կառապան գչումրեցու ռուսերենով նրանց հասկացնում է։ Ուկրաինացիք հետաքրքրվում են զուռնայով, մոտենում են պարողների մի խմբի։ Ու հանկարծ պարողները մեջ են առնում նրանց․ ուկրաինացի զինվորները քահ քահ ծիծաղելով պարում են «Հոռոմի» եղանակ։

Գնացողներից մի քանիսն աղմուկից հեռու ինչ-որ պատվիրում են իրենց հարազատներին։ Մեկն իր բիձուն պատվիրում է ոչ մի դեպքում եզը շծախել, կոմսոմոլ մի տղա բջջի անդամին թերի թողած գործի մասին է պատմում։ Պառավ կինը դեռ լալիս է, բարեմաղթում, — Գնացեք, հաջողություն ձեզի… Մի ուրիշը իր ազգական երիտասարդին սրտանց հուսադրում է, — Էրթաս մարդ կդառնաս, բալաս։ Միլիցիոները մոտը կանգնած կառապանին պատմում է, ականջը դեմի վագոնից լսվող երդին, — Վագո՜ն, մի ժաժ տա՜… — Մեր էրթլու վախտը էստեղ շիվան էր... Սաղ կնկտինք բիթտուն կուլային։ Ողորմած հոգի Բերբեռ Մուկուչը իսա երգն որ ըսեր, մեռլատան պես կուլային... Հոռոմցի Օնիկր պարից բեզարել է, բայց չի հանդարտում։ Եվ զուռնան կտրելուց բարձր կանչում է, — Ա՜խ մի տաք փոր էղնի, քաշեմ փորիս․․․ Հռնդոցից հարևան վագոնի դուդուկի ձայնը չի լսվում: Ամբոխից մեկը կանչում է. — Ա՜յ մորդ լուսը չքոռնա, Օնիկւ Հանկարծ հեռվի մ ութում զիլ ծկլթում է շոգեմեքենան և շոդու փնչոցով մոտենում է վագոններին: Իրարանցումն ուժեղանում է։ Մնաս բարով են ասում, իրար խառնվում, իրար կանչում։ Ջոկապետները վագոնից վագոն են անցնում, նստեցնում։ Զուռնայի ձայնը վագոնի հերսից է գալիս։ — Գնա՜ց, տո, էլե՜ք, էլե՜ք,,. Վագոնները շրխկոցով իրար են հրում։ Հնչում է սուլոցը, վագոններն օրորվում են շոգեմեքենայի ամեն մի փնչոցի