Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/427

Այս էջը սրբագրված է

հետ: Լսվում է մի բարակ ձայն, շարունակում են երգել։ — Վագոն, մի' ժա՛ժ տա՛… Պառավ կինը մոտեցել է վագոնին, որդին կռացել է վրան, — Իրավունք կառնեմ, կուգամ Շոգեմեքենան սուլեց։ — Գնա՛ց, գնա՛ց… Մեկ էլ թնդաց զուռնան ու դհոլը…Բազմաթիվ ձեռքեր ու գլխարկներ օդում ճոճվեցին, — Բարի ճանապարհ, հաջողություն ձեզի… հետո վագոնները փայլփլուն ռելսերի վրայով սուրալով կորան մութի մեջ։ Վերջին վագոնի ետքին կարմիր ճրագը թարթում էր որպես մանկան աչք։ Պերրոնի վրա կանգնած պառավ կինը զսպված հեկեկում էր աչքը կարմիր, փոքրիկ ճրագին…