Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/428

Այս էջը սրբագրված է

ԿԱՊԸ

Ժողովը դեռ չէր սկսվել։ Խորհրդի նախագահը հաճախակի կանչում էր միլիցիոներին, պատվիրում, որ ձայն տա վերի թաղին, կամ մոտիկ կանգնած մի երիտասարդի ճանապարհում այս ինչի տունը, որտեղ պետք է լինեն խորհրդի երկու անդամը, մի քանի գյուղացի։ Գյուղի ծուռ ու մուռ փողոցներով գալիս էին մեկ֊մեկ, խումբ֊խումբ, ոմանք լուռ, ոմանք բարձր կանչելով։ Եկողները ու եղավորվում էին հենց փողոցում, նստոտում քարերի վրա, պատերի տակ։

Մեկը կարդում էր նոր ստացած լրագիրը» գիրկապ անելով ասում այն ամենը, ինչ տպված է, նույնիսկ փակագծի մեջ շարած «Զակտագ»֊ը։ — Գյանջայի գավառի Բանանց գյուղում անհայտ չարագործները գողացել են Մովսես Սահակյանի մի զույգ եզը... — Է՜, բան կարդա, բան լսենք... Եզինք են էլի, կգողանան էլ, կգտնեն էլ։ Տես Անգլիայի կողմերից ինչ կա... Ընթերցողը շուռ է տալիս լրագիրը, կարդում Արտաքին աշխարհից» ...Եվ մի քիչ հետո, նույն տոնով ասում. — Բա', գազեթի լավ տեղը կերել են...Խոսքը պատռած անկյունի մասին էր: — Մուքունց տանը պապիրոս քաշող չկա, բա էս ով արած կլինի,— հարցնում է ունկնդիրներից մեկը։ Ընթերցողը մի ուրիշ սյունակի է անցնում։ Մի քիչ հեռու, մի ուրիշ խումբ տաք-տաք վիճում է ժողովի օրակարգի, հողերի բաժանքի մասին։ Մի կողմըճ արձակուրդով գյուղ եկած բանվորներ են, մյուսը' գյուղացիք։ —Համ ժալով ստանաս, համ էլ գաս էստեղ հող ստա-