Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/429

Այս էջը սրբագրված է

նա՞ ս։ Էդ ո՞նց կլինի... Դե քոլ կյանքդ ինձ տուր, իմ հողերը քեզ տամ,— ասում է մեկը և շուրջը նայում, կարծես ուզում է իմանալ, թե ինչ կարծիքի են մյուսները։ — Դե քու երեսիդ ռանգը տուր, իմ ժալովը։ քեզ տամ։ Գիշեր ցերեկ նավթի մեջ եմ թաթախ, քեզ ի՞նչ կա, փափախդ ծուռ դրած ոչխար ես պահում։ Եկար էլի Բաքու, բա ինչու չկացիր․ սարի արաժանը միտդ եկավ հա'… — Դու ամեն շաբաթ բաղնիս չգնաս, կնկանդ հետ կլուբ չգնաս, կապրե՞ս... փափախս որ վեր ունեմ, քրտինքի հոտից կխեղդվես։ Կնիկդ- դեյրա ունի, իմ երեխան մի հալավ էլ չունի... — Տո՜ւր է, տո՜ւր, երեսիդ ռանգը տուր,— իր խոսքն է կրկնում բանվորը, ակնարկելով գյուղացու ուռած կարմիր թշերին։ — ձագիդ սապոդը տուր, երեսիս ռանգը տամ… Բանվորն արագ շարժում ով քաշում, հանում է հաստ սապոգը և մոտեցնում նրա քթին։ — Դե՜ տուր։ — Է', ի՞նչ եք յավա-յավա խոսում,— մեջ է մտնում մի գյուղացի,— արա բո չին իրա տեղում, ռանչպարն իրա: Խոսք ունեք, խոսք ասեք... — Բա սա արաբոչի է՞,— վըա է պրծնում մի ուրիշը։ — Հրեն է", էն կտուրը ժեշտած տունը սրանը չի՞-" էդպես արաբոշի կլինի", Ա-, ռուսին արաբոչի ասի, որ օրն անում է, օրը ուտում, մի տոպրակ էլ ծակած, վիզը քցած։ Արաբոչին ռուսին կասեն... — Սրանք էլ են ասում, է", թե ապրուստը դժվար է։ Ութ ժամ բանում են, երկու սուտկա քնում, ամսեկան մի կովի գին ստանում։ Ձմեռը ոչխարը տար արանում պահի, կիմ անաս եր հաչը,— ասում է նա, ով համաձայնվում էր կարմիր թշերը բանվորի հնամաշ սապոգի հետ փոխելու։ — Դե արի մի օր իմ տեղը բանի,— վրա է տալիս մի երիտասարդ, որ մի տարի առաջ է գյուղից կտրվել, վերադարձել դյուզ և ծալը չկոտրած շորերը հագին, շուտ-շուտ ձեռքը տանում է կրծքից կախած էժանագին ժամացույցի շղթային։