Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/430

Այս էջը սրբագրված է

Կնիժկադ տուր ինձ, քո տեղն էլ բանեմ , ընկերիդ տեղն էլ, պատասխանում է մի գյուղացի։ — Ո՞ր կնիժկաս… — Սավուղի։ — Արի ապրանքիդ հետ փոխենք,— տաքանում է երիտասարդը։— Միանդամից ձեռք քաշի քոլ տնտեսությունից, իմ տեղը քեզ տամ։ Վրասեյսկի խոզ ես դաոել, վզիդ հաստոցին տես, դու կարող ե՞ս Բաքու ապրես... Վեճն ավելի է թնդում։ Խառնվում են ուրիշները։ Ոմանք լուռ են, միայն ծիծաղում են այս կամ այն կողմի սրամիտ պատասխանի վրա։ Մի քանիսը վիճողներին տաքացնում են։ Մի կոնտր, որ անխոս կանգնել է վիճողների մեջ, ներքին հրճվանքով ժպտում է և սրան-նրան ալքով անում, երբեմն էլ բեղը մատին փաթաթում, ոլորում։ — Հագիս շորին նայի,— ասում է մի հին բանվոր,— տասը տարի առաջ եմ առել։ Թե մի պարադ լինի կամ միտինգ, կհագնեմ, թե չէ էն քոլ ասած տոպրակն եմ հագնում։ Իսկ դու գիտե՞ս ինչ ունես։ — Օդի մաքրություն… Բոլորը ծիծաղում են սրամիտ պատասխանի համար, բացի ծեր բանվորից, որ մեկնում է կոշտուկներով պատած ձեռքերը և ասում. — հատ ոչխար ունես, իմ էլ էս ձեռքերն են։ — Մի ոչխար էլ ունենաս, ո՞վ պիտի պահի, առավոտն ո՞վ դեն անի։ Ոչխարն ի՞նչ ես անում։ Ես ոչխար եմ պահում, պանիրը դու ես ուտում, միսը դու ես ուտում։ Եմ կերածս ի՞նչ է,— դառնում է չորս կողմ, նայում։ Կոնտրն է պատասխանում. — Չորաթան,— և բեղը ոլորում։ — Մի չորաթան ուտողն էլ դու ես,— վրա է տալիս երիտասարդ բանվորը։ Կամացուկ դրնգում է կրծքից կախ շըղթան։— Ատամներիդ տակ երկու փութ յուղ կլինի հիմա։ Տարին մի անգամ գալիս ես Рաքվա վակզալը, վեցհարյուր մանեթի առուտուր անում։ Թու էդ կարկատած չուխայի աստառի տակ էլ չերվոն կլինես պահած։ ինչ քոռ գայլն ես... Բեղը դադարում է ոլորելուց, ուզում է խոսի, բայց նրան հրում են, շրջանից դուրս անում։