Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/431

Այս էջը սրբագրված է

— նա հկավ վակզալը տեսավ, բա ե՞ս. հենց էսպես կարոտ մեռնե՞մ... ի՞նշ ունեմ որ, մի մանպաղ, մի գոգնոց։ — Դու էչ ձմեռը կնկանգ ճիտ արա, քնի,— պատասխանում է մեկը, մյուսները հռհռում են։ — վերմակ էլ չլինի, քցենք, տակը քնե՞նք։ Կարպետի տակ ենք քնում, իսկ քաղաքում գոլ աբրեշումի վերմակ ունես։ — Դու հանգիստ արջաքուն ես տալիս, ես քնիս մեջ էլ եմ տորմոզ անում։ — Տնաշեն, բա վար անելիս որ կարկուտը տալիս է, գլուխդ ուռչում։ Տորմոզ անելուց էլ հեշտ բա՞ն... — Կարկուտից գլուխդ ուռչում է, գլուխդ հո տե՞ղն է մնում։ Բա որ շտանգը գլխիդ տա, սողանի պես կլպի՞… Վեճին խառնվում է գյուղական դպրոցի ծառան։ — Ես էլ մեր երկրի բանվորն եմ էլի ... Ուսումնարանում տասը ամիս ծառայել եմ, մինչև էսօր մի կոպեկ չեմ ստացել։ Մեր երկիրն է մեղավոր։ — Բանվորն իր տեղը, գյուղացին' իր։ Երկիրը չի բերքատու,— հայտարարում է մեկը։ Խոսակցությունը հանդարտ ում է։ Մի ծերունի ձայն է տալիս իր որդուն' շղթան կրծքից կախ երիտասարդ բանվորին։ — Վերին հանդի դարին չորացավ, ի՞նչ ես պարապ կանգնել... էս ժողովը ո՞րտեղից բերին բանի էս վատ ժամանակ։ նրա կողքին նստած մի ուրիշ ծերունի ավելացնում է. — Է՜հ, երկուսիդ վերջն էլ հոդն է,— և սկսում պատմել մի առակ արծվի, ցինի և կաքավի մասին։ Սակայն ծերունու առակը մնում է թերի։ Հավաքվածները շարվում են պատերի տակ։ Բիչ հետո բացվում է ժողովը։ նախագահը պատմում է. — Ընկերնե՜ր, նախ և առաջ ստացված գրության մասին, որն որ ուղարկված է Բաքվի մեր գյուղական բանվորների միության կողմ անի ց։ Արդեն գյուղիս աղբյուրները շինելու համար հայրենակցությունից ստացված են 40 հատ վեց արշիանոց տուրուբաներ... — Այ թե հա՜,— ձայն են տալիս այս ու այն կողմից։ — Ոչինչ ջուր խմեցինք... — էլի թե մի օգնություն լինի, Բաքվից է լինելու...