Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/432

Այս էջը սրբագրված է

Ընկերներ, լռություն պահպանեցեք,— սաստում է նախագահը,— օրակարգը չի պրծել։ նաև հայրենակցությունից ստացված է մի նամակ, որում որ գրված է տրակտորի ընկերության մասին, թե ինչպես պետք է կազմենք և թե ինչ մեծամեծ օգուտներ կլինի գյուղիս այդ կողմանից և թե ինչ խոսքեր է ասված Լենինից տրակտորի մաշինի ընկերության մասին։ Եվ լռության մեջ գիրկապ անելով նախագահը կարդում է Բաքվի բանվորների շեֆ հանձնաժողովից ստացված նամակն այն մասին, թե անհրաժեշտ է գյուղում մեքենադործական ընկերություն կազմել և ձեռք բերել տրակտոր։ — Նաև չքավոր տնտեսություններից բոլորովին չվերցնեք անդամավճար։ Մենք մեր կողմանից հավաքել ենք և տրակտորի ընկերության անունով բանկում քցել ենք յոթ հարյուր ռուբլի և կնիշկան ստացել... Լսվում են ուրախության բացականչություններ։ Կանգնած ու նստոտած ժողովականներին հրելով, մի կերպ անցնելով երիտասարդ բանվորը մոտենում է աչքերը նախագահի թղթին ուղղած, բերանը կիսաբաց գյուղացուն, որը քիչ թեքվել է մահակի վրա և այդպես էլ մնացել։ Երիտասարդը քաշում է նրա թևը։ — Հը՞, ո՞նց ես... Գյուղացին սթափվում է, գլխի ընկնում, թե ինչի մասին է նա ակնարկում: — Դե խոսք էր էլի , ասեցինք... ի՞նչ ես խորքերն ընկնում ։ նախագահը շարունակում է նամակի ընթերցումը