Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/434

Այս էջը սրբագրված է

Էլ հետ տեղը նստելով ասաց, որ մինչև հիմա էլ մրմուռն զգում է, ես պատասխան չունեի նրան տալու։


Խուլ երկիր էր։ Զորերում և անտառներում ընկած այդ գյուղերը' Մարցը. Լորուտը, Շամուտր, Ահնիձորը, որոնց այժմ շրջանում կոչում են Մոտկորի հանրապետություն՝ անտառի խորքում ընկած Մոտկոր ավերակ գյուղի անվամբ, մի գյուղի, որի եղած լինելը հաստատվում է քարե կամուրջի պատերով, որ հիմա էլ երևում է գետի երկու ափին, հին ճանապարհի հետքով և վերջապես բնակավայրերի խարխլած, կիսաքանդ պատերով, որոնց փլցրել և քարերն իրար են խառնել կաղնին ու լորին և գյուղը կորցրել իրենց թավուտում,— Մոտկորի հանրապետության այգ գյուղերն այն ժամանակ, երբ Չատի բիձան երեխա էր, խաղաղ ապրում էին։


— Ոչ մովրով կար, ոչ էլ խարջ ու տիրությունմեր կռիվը գայլերի դեմ էր, մեր տանջանքն անտառում վարելահող շքելու համար էր։


Կտրատել են անտառը, ածլառաժ տեղերը բարեբեր հող դարձրել, փորել առուներ և ճիլկուտի ջրերը դուրս տարել առուներով, տեղը ցանել կորեկ, գարի։ Ամեն տարի մի բան են ավելացրել, բազմացել են ծխերը և եղած տների կողքին նոր տներ են կառուցել։


Խուլ այդ երկրում, այն ժամանակ, երբ Չատի բիձան, որ վերջին քսան տարվա ընթացքում ոտքը գյուղում դուրս չի դրել, որովհետև շատ է ծեր,— երբ Չատի բիձան հորիկն էր քշում, մի օր լուր է ստացվում, որ հեռու մի քաղաքում թուղթ են հանել այն մասին, թե ձորի գյուղերն ու անտառը դեռ էն գլխից, երբ բնակություն էլ չի եղել, պատկանում են էջմիածնի վանքին։ Այդ թուղթը մինչև օրս էլ տեսնող չի եղել, թեկուզ նրա մասին շատ առասպել է հորինված։ Ասելիս են եղել, որ այդ հասարակ թուղթ չի, այլ ջեյրանի կաշի, որի վրա ոսկետառ գրված է ռուսաց թագավորի բարևագիրը հայոց կաթողիկոսին և հենց այդտեղ էլ հիշված է, որ Մարցի ու մյուս գյուղերի անտառն ու հողերը վանքինն են և անեծք էլ կա գրված նրա համար, ով կհանդգնի հակառակ խոսել ոսկե գրչով գրածին։


Եվ այդ թղթով էլ սկիզբ է առնում դաժան ու խստաբա-