Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/435

Այս էջը սրբագրված է

րո մարդկանց դինաստիան, որոնք, ճիշտ է, ազգակցական կապ իրար Հետ չունեին, սակայն լուսավորչական սինոդի կարգադրությամբ մեկը մյուսին էր հանձնում եզան ջղերից Հքուսած մտրակը և Սարցում եղած ընդարձակ շտեմարանի ու վանքի տան» բանալիներր և գնում հոգևոր հայրերի օրհնությամբ վայելելու այն, ինչ ռամիկ հոտի մսիցն էր պոկված։


Այն, ինչ կատարել են նրանք, որոնք սրբազան սինոդի գործերում հիշատակվում են որպես асՄարցի վանքապատկան հողերի և անտա՛ռների պարոն կառավարիչ», իսկ գյուղերում թավադ ու խան,— ինչ կատարվել է նրանց ձեռքով Մոտկորի գյուղերում, գուցե թե առասպել թվա նոր սերնդի համար, որի երևակայությունն անվարժ է պատկերացնելու մտրակի հարվածների տակ մռնչացող շինականին, որ արցունքն է կուլ տվել և կես ուշաթափ վիճակում մի կերպ իրեն աղբյուրին հասցրել, պատառոտած մսերից արյունը լվանալու։


Աղա Դարչո, Մարտիրոս, կուրթանեցի Տիգրան, Շահ-Աբասով, Ռոստոմ,— ահա Մոտկորի գյուղերում թագավորած դինաստիան։ Սրանցից ամեն մեկը տարբեր ձևով էր գջլում, մեկը մյուսին գերազանցում էր շահատակության, ծեծի ու բանտարկության չափի մեջ։ Pոլորն էլ ծեծել են, քիթ ու ռունգ ջարդել, անհնազանդ շինականին սոված, ծարավ գոմում պահել։


Կուրթանեցի Տիգրանի օրոք մահակով էին ծեծում նրան, ով կհանդգներ հակառակ խոսք ասելու և կամ չտար այն, ինչ սահմանում էր ինքը' օրպարոն կառավարիչը»։ Ռոստոմ ի տիրապետության օրոք մահակը վերացավ և նրան փոխարինեց պլաստուն կազակներից վերցրած պլետը, որով ծեծում էին մարմնի բաց մասերին՝ թիկունքին, ուսերին, ոտքերին։ Ռոստոմը, որ դինաստիայի վերջին ներկայացուցիչը եղավ, «հանցավորին» կապել էր տալիս սյունին և ծեծում այնքան, մինչև պլետի կոթը ցավեցներ իր ձեռքը, որից հետո պլետը հանձնում էր իր շքախմբից որևէ մեկին։


Դարչոյի հաջորդ Մարտիրոսի բարքերն ավելի կոպիտ էին։ Նա չէր գործադրում ոչ մահակ և ոչ էլ պլետ։ նրա հետ